Սեպտեմբերի 11-ի մամուլ

mamul«Հայկական ժամանակ»-ը գրում է․ – «Մինչև բոլորովին վերջերս Հայաստանը ընթանում էր դեպի Եվրոպա: […] Իհարկե, այդ ինտեգրումը հիմնականում ձևական բնույթ էր կրում: Մշակվում էին «եվրո» օրենքներ, որոնք չէին գործում, ստեղծվում էին տարատեսակ կառույցներ, որոնք պարապությունից չգիտեն ինչ անեն: Այդուհանդերձ, զուտ մթնոլորտի իմաստով, Հայաստանի եվրոպական ուղղությունը ուղղակի ակնհայտ էր: Սակայն սեպտեմբերի երեքին պարզվեց, որ Հայաստանի զարգացման միակ «վեկտորը» ուղղված է դեպի Ռուսաստան: Պարզվեց, որ միայն ռուսները կարող են մեր տնտեսության մեջ ներդրումներ անել, միայն ռուսական ստանդարտի տնտեսական օրենքներն են, որ Հայաստանին կարող են առաջ տանել․․․»: «Թե ինչ առավելություններ է տվել Մաքսային միությունը այդ երկրներին [Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին], ոչ ոք չի կարողանում հոդաբաշխ ներկայացնել: Փոխարենը՝ հայտարարություններն այն մասին, որ Մաքսային միությունը ըստ էության չին գործում, շատ են՝ չափազանց շատ: Եվ այդպիսի հայտարարություններից ամենաուշագրավի հեղինակը Մաքսային միության հիմնադիր անդամ հանդիսացող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է: Օգոստոսի 14-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Լուկաշենկոն խիստ քննադատության է ենթարկել Մաքսային միությանը և Ռուսաստանին: «Ռուսաստանը խաբել է Բելառուսին», – ասել է Լուկաշենկոն: Նա նշել է, որ Մաքսային միությունը չի գործում, իսկ Ռուսաստանը չի կատարում այդ ծրագիրը գործարկելու ժամանակ տված խոստումները»:

Իսկ «Առավոտ»-ի խմբագիրը, անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններին, ամփոփում է․ – «Կարելի է ասել, որ 19-րդ դարի 70-ական թվականներին (իսկ գուցե մի՞շտ) կարևորն ու անկարևորը, անկեղծն ու կեղծավորը, իրական մտահոգությունն ու «մուտիլովկան» այնքան են իրար խառնվել, որ հասարակությունը ի վիճակի չէ դրանք տարբերել: [․․․] Այսօրվա Հայաստանի պարագայում վճարովի ավտոկանգառները, Լիսկայի որդուն ու թիկնապահին պատասխանատվությունից «պլստացնելը», Մաքսային միության մեջ մտնելը դիտարկվում են մեկ հարթության վրա: Եվ եթե նույնիսկ գիտակցվում է վերջին հարցի կարևորությունը, ապա մարդիկ ինչ-որ բաներ են գոռում՝ ձգտելով իրենց վրա ուշադրություն դարձնել և գոռալ ավելի բարձր, ինչ-որ «ավելորդ և չափազանցված» բաներ են գրում, և արդյունքում պարզ չէ, թե բուն ասելիքը որն է: Ո՞րն է նրանց առաջարկած այլընտրանքը: Որպես մտորելու թեմա մի հարց եմ առաջարկում՝ ե՞րբ է կատարվել ճակատագրական ընտրությունը: 2013-ի սեպտեմբերի 3-ի՞ն: Թե՞ 90-ականներին, երբ մտանք ԱՊՀ և ռուսական ռազմաբազա տեղադրեցինք: Գուցե 1988-ի՞ն կամ 1920 թվականի նոյեմբերի 29-ի՞ն: Կամ թերևս 1828-ի՞ն: Իսրայել Օրու ժամանա՞կ: Թե՞ այն ժամանակ, երբ գերադասեցինք Բյուզանդական կայսրությունը»:

 
Դիտել են 37 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info