«ԱրմենՏել»-ն էապես նվազեցնում է հեռախոսագծի վերականգնման սակագինը

beeline_home«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) ֆիքսված հեռախոսակապի բաժանորդների համար հայտարարում է ակցիայի անցկացման մասին: Մինչև ս.թ. հոկտեմբերի 31-ը Ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են վերականգնել իրենց ֆիքսված հեռախոսային համարները` վճարելով ընդամենը 10 դրամ:

«Մեր ընկերությունն իրականացնում է ակցիա ուղղված ֆիքսված հեռախոսագծի վերականգնման սակագնի նվազեցմանը նախապես հայտարարված սակագնային սոցիալական քաղաքականության շրջանակում: Այս քայլը պայմանավորված է հաճախորդների կողմից ստացվող դիմում խնդրանքներով, ովքեր ցանկանում են վերականգնել իրենց Beeline հեռախոսահամարը, և ես վստահ եմ, որ բաժանորդներն ուրախությամբ կօգտվեն մեր առաջարկից», – նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

ֆիքսված հեռախոսակապի վերականգնման ակցիան հասանելի է այն բաժանորդներին, ովքեր ունեն ընթացիկ ժամկետանց պարտքեր: Այս առաջարկից օգտվելու համար բաժանորդը պետք է մարի ժամկետանց պարտքն անմիջապես կամ տարաժամկետ կարգով:

Ակցիայի մասին հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ զանգահարելով 100 անվճար հեռախոսահամարին, www.beeline.am կայքում կամ ընկերության մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում:

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ընկերությունը նախկինում նաև էապես նվազեցրել է նոր հեռախոսագծի միացման սակագինը` սահմանելով այն 2400 դրամ Ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:

 
Դիտել են 190 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info