«Հայկական ժամանակ»-ի խմբագիրը գրում է. – «Հայերենում «պաշտոն» գիտե՞ք ինչ է նշանակում. ծառայություն: Ցանկացած երկրում ցանկացած պաշտոնյա ծառայող է, բոլոր դեպքերում նա ծառայություն է իրականացնում: Նույնիսկ Հայաստանում է այդպես. վարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Սարգսյանն, օրինակ, ծառայություն է իրականացնում, ծառայում է, ծառա է: Բայց երբ հարց ենք առաջադրում, թե ո՞ւմ է ծառայում Տիգրան Սարգսյանը, սկսում են ի հայտ գալ մեր ժամանակի պրոբլեմները»: