Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը երեկ այցելել է Մալաթիա-Սեբաստիա համայնքում գործող «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ»՝ ծանոթանալու փլուզումից տուժած մասնաշենքում տիրող իրավիճակին

image (9)ՊՈԱԿ-ին պատկանող հանրակացարանային մասնաշենքի բուժկետի և սանիտարական սենյակի՝ 30 քմ մակերեսով երկաթբետոնե հատակները փլուզվել էին սեպտեմբերի 9-ին:
Քոլեջի տնօրեն Արմեն Գաբրիելյանը նախարարին ներկայացրեց իրավիճակը՝ ակնկալելով վերջինիս գործուն միջամտությունը վթարի հետևանքներն արագ կերպով վերացնելու հարցում:
Նախարարն էլ իր հերթին հանձնարարական տվեց ստեղծված իրավիճակում գտնել լուծումներ՝ մարզական դպրոցի աշխատանքները բնականոն հունով կազմակեպելու համար:

Դեպքի առթիվ արդեն իսկ ստացվել է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ –ի եզրակացությունը՝ ըստ որի 1970 թ կառուցած մասնաշենքը չի եղել վթարային, փլուզման պատճառը եղել է կառուցման ժամանակ թույլ տված սխալները :

Մասնագետների եզրակացության համաձայն՝ այժմ կառույցի տեխնիկական վիճակը գնահատվում է բավարար՝ 2-րդ աստիճանի, այն է՝ կոնստրուկտիվ տարրերը պիտանի են շահագործման համար, սակայն պահանջվում է կապիտալ վերանորոգում: Ըստ շինարարատեխնիկական փորձագետների՝ քոլեջի ննջարանային մասնաշենքի սեյսմիկ խոցելիության աստիճանը (շենքի վարքը երկրաշարժի դեպքում) գնատահվում է բարձր:

Ուստի մասնագետներն առաջարկել են ձեռնարկել անհետաձգելի որոշ միջոցառումներ. ըստ այդմ պետք է նախագծի հիման վրա ուսումնասիրվի շենքի հիմնահատակի գրունտը, համապատասխան ակտով վկայագրվի և կազմվի նախահաշիվ:

Նախարարը մանրակրկտորեն ծանոթացավ ԱԻՆ տված եզարակցությանը և խոստացավ հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկել՝ քոլեջի անխափան գորունեությունն ապահովելու համար:

 
Դիտել են 58 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info