“ԱրմենՏել” ընկերությունն ընդլայնում է 3G ցանցը Հայաստանի շրջաններում

“ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Հայաստանում 3G ցանցի էական ընդլայնման մասին: 2011թ-ի օգոստոսի 8-ի դրությամբ երրորդ սերնդի ցանցը գործարկվել է Ագարակ, Աշոցք, Բերդ, Եղեգնաձոր, Քաջարան, Մարալիկ, Մեղրի, Նոյեմբերյան, Սիսիան, Ստեփանավան, Թալին, Տաշիր, Ճամբարակ քաղաքներում, ինչպես նաև ՀՀ մի շարք գյուղական համայնքներում: Ծածկույթի գոտու ընդլայնմանը զուգահեռ Հայաստանի խոշոր քաղաքներում 3G կապի տասնյակ նոր կայաններ շահագործման են հանձնվել ի լրումն գործողների:

“ԱրմենՏել” ընկերությունը հետևողականորեն ավելացնում է Հայաստանում 3G ցանցի հզորությունը և ընդլայնում ծածկույթը, տրամադրելով որակյալ բջջային կապ, գերաարագ ինտերնետ և ժամանակակից այլ ծառայություններ Հայաստանի բոլոր մարզերի բնակիչներին: Ցանցի ընդլայնումը և արդիականացումը թույլ են տալիս մեզ հանդես գալ նոր առաջարկներով, որոնք դարձնում են մեր ծառայությունները հաճախորդների համար ավելի գրավիչ և հարմարավետ”, – նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Beeline 3G ցանցը ծածկում է Հայաստանի շուրջ 150 բնակավայր, որտեղ բնակվում է շուրջ 2.9 մլն. մարդ: Նշենք, որ “ԱրմենՏել” ընկերությունն առաջին օպերատորն է, որ Հայաստանում գործարկեց երրորդ սերնդի բջջային ցանցը. 2008թ-ի հունիս ամսին` փորձնական, իսկ 2008թ-ի սեպտեմբերին` կոմերցիոն շահագործման:

 
Դիտել են 52 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info