Ինչո՞ւ ենք զոհի կերպարը սազեցնում մեզ. Սոս Սարգսյան

531915_560243017376628_2079350155_nԲոլշևիզմն, ուրեմն, ռուսական երևույթ է: Բայց դե, արի տես, թե ինչքան է մեր մատը խառը էդ գործին: Սպանդարյանից մինչև Շահումյան, Աթարբեկյան-Կասյաններից մինչև Միկոյան … Իսկ էն Բժշկյանցին հարցնես` երկիրդ նեղության մեջ էդ սիմբիրսկները ո՞ւմ համար էիր ազատագրում, գայիր Ղարսն ազատագրեիր …

Հանրապատության բանակը հայ բոլշևիկներով էր քայքայվում, երեսունյոթ թվականը Հայաստանում հայի ձեռքերով էր արվում … Հազարավոր մատնություններ «Տիզբոն» էին առաքվում մեր ստորագրությամբ…

Ինչո՞ւ ենք զոհի կերպարը սազեցնում մեզ: Տղամարդու պես մեր բաժին մեղքը մեզ վրա վերցնենք: Այլապես չենք ազատվի թերարժեքության զգացումից, էլի կմնանք թույլ: Ի վերջո, նաև մեր բրդածն ենք խրթում …

Միտինգներում բոլորս ենք հուզականությունը մտքի տեղ հրամցրել, բոլորս ենք եղել «պոպուլիստ», բայց հիմա փրփուրը քաշենք, տեսնենք տակի նստվածքն ի՞նչ է: Չի կարելի լինել, որ մեր անցյալի համար մենք ինքներս պատասխանատու չլինենք:

Խոստովանանքի ժամին մեղքերն ուրիշի վրա չեն բարդում …

Սոս Սարգսյան «Վարագույրից այն կողմ»

Նյութը` Ք. Ա-ի

 
Դիտել են 385 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info