Սեպտեմբերի 17-ի մամուլ

mamul«Առավոտ»-ի խմբագիրը գրում է․ – «Երբ սեպտեմբերի սկզբին պարզ դարձավ, որ մեր երկիրը պատրաստվում է մտնել Մաքսային միության մեջ, ինչպես նաև՝ դառնալ Եվրասիական միության համահիմնադիրներից մեկը, ոմանք առաջարկում էին այդ հարցը դնել հանրաքվեի: Ընկերներիցս մեկն ասաց, թե վախենում է, որ այդ հանրաքվեն կկեղծվի, ինչպես մեզանում կեղծվում են բոլոր հանրաքվեներն ու ընտրությունները: Ես, ճիշտն ասած, ավելի խորը մտավախություն ունեմ՝ որ նման հանրաքվեն, եթե տեղի ունենար, չէր կեղծվի, և հայաստանցիների ճնշող մեծամասնությունը կողմ կարտահայտվեր այդ միություններին: Ավելին՝ եթե այսօր հանրաքվեի հարց դրվի՝ դուք կո՞ղմ եք, որ Հայաստանը մտնի ՌԴ կազմի մեջ, ամենևին էլ վստահ չեմ, որ մեր քաղաքացիների մեծամասնության համար անկախության գաղափարն ավելի բարձր կլինի: Բայց քանի որ մենք ոչ մի սոցիոլոգիական հարցման և ոչ մի հանրաքվեի չենք հավատում, ապա իմ այս ենթադրությունները էմպիրիկ ձևով ստուգել հնարավոր չէ»:

«Հայոց աշխարհ»-ը զրուցել է Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ: «Մաքսային միության անդամակցման շուրջ Հայաստանում ընթացող քննարկումներում արտահայտվող հիմնական մտահոգությունն է՝ որտե՞ղ է Արցախի Հանրապետության տեղը, հնարավո՞ր է, որ մաքսային սահմանը շրջանցի ԼՂՀ-ն ու վերջինս Հայաստանի հետ համընթաց չներգրավվի հիշյալ կառույցում: Արցախում կա՞ նման անհանգստություն», – պատասխանելով թերթի այս հարցին՝ Աղաբեկյանը նշել է. – «Հայաստանի ոչ մի իշխանություն չի կարող իրեն թույլ տալ դիմել այնպիսի քայլի, որը կարող է նման վտանգ պարունակել: Այսօր Արցախի տնտեսությունն ամբողջությամբ ինտեգրված է Հայաստանի տնտեսությանը, Արցախի արտադրողի համար թիվ մեկ շուկան Հայաստանն է: Իսկ սա նշանակում է, որ հետդարձ քայլ չի կարող լինել: Արցախում նման մտահոգություններ ամենևին չկան, մենք այն կարծիքին ենք, որ ԼՂՀ-Հայաստան շարունակվող ինտեգրացիոն գործընթացների վերջնարդյունքը մեկ օր պետք է լինի միասնական Հայաստան ունենալը»:

 
Դիտել են 88 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info