Սեպտեմբերի 18-ի մամուլ

mamulԵրևանյան մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել սեպտեմբերի 3-ին Մոսկվայում նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած և շատերի համար անակնկալ դարձած հայտարարությունը, թե Հայաստանը միանալու է Մաքսային միությանը:

«Ժամանակ»-ը, մասնավորապես, գրում է․ – «Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշման մասին հայտարարությունը մեր պետության համար կարևոր ինդիկատորի դեր խաղաց հասարակական դիմադրողունակության տեսանկյունից: Այդ որոշման հրապարակումը ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետությունը երկրի համար բախտորոշ, վճռորոշ, ճակատագրական հարցերում չունի բավարար հասարակական դիմադրողունակության համակարգ: […] Եվ Մոսկվան շատ հեշտ մարսեց այդ ամենը, ինչպես և Հայաստանի իշխանությունները՝ կարծես Հայաստանում չկային տասնյակ և հարյուրավոր ՀԿ-ներ, որոնց անվանումներից մինչև բանկային հաշիվներ եվրոպական են: Բայց պարզվեց, որ անվանումներն ու բանկային հաշիվները, ֆինանսական մուտքերը մի բան են, իսկ իրական գործունեությունը՝ մեկ այլ բան: […] Իսկ որ ընդհանրապես չկան, այսպես կոչված, առանցքային քաղաքական ուժերը՝ սա արդեն վաղուց էր հայտնի: Նրանց ոչ ոք «գծից» չի գցել, որ ինչ-որ բանի դեմ բողոքեն: Հակառակը՝ «գծի մեջ են, և վերջ»:

«Հայկական ժամանակ»-ն էլ անդրադարձել է երեկ Մոսկվայում տեղի ունեցած՝ Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցու օծման և եկեղեցական համալիրի բացման միջոցառմանը, գրելով․ – «Օծման հանդիսավոր ծիսակատարությունը կատարել է Ամենայն Հայոց կաթողիկոսը: Արարողությանը ներկա է եղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը: Եկեղեցու բացմանը մասնակցել են նաև Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանը: Սույն արարողությունը երեկ լայնորեն քննարկվում էր հանրության շրջանում, սոցկայքերում: Լայն քննարկման առարկա էր դարձել այն, որ հյուրերի ցանկում չկային ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներ, անգամ Մոսկվայի նորընտիր քաղաքապետը չէր եկել: Այնինչ, մինչ այդ խոսվում էր, որ հայկական եկեղեցու բացմանը թերևս մասնակցի նաև ՌԴ նախագահը: Արձանագրությունը մեկն է՝ Ռուսաստանի իշխանությունները առիթը բաց չթողեցին Հայաստանի իշխանությանը արհամարհելու և նվաստացնելու համար»:

 
Դիտել են 49 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info