Սեպտեմբերի 19-ի մամուլ

mamul«Հայկական ժամանակ»-ը «Այսօրվանից կսկսեն» վերնագրի ներքո գրում է․ – «ՀՀ կառավարության այսօրվա հերթական նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը ներկայացնելու է այն աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը ապահովելու համար: Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության համար անհրաժեշտ է լինելու արմատապես փոխել Հայաստանի հարկային, մաքսային և ընդհանրապես տնտեսական ոլորտի ողջ օրենսդրությունը: Մեր տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները փորձելու են ՄՄ-ին Հայաստանի անդամակցության վերջնաժամկետ հայտարարել 2016 թվականի հունվարի մեկը: Բայց, քանի որ ՄՄ-ին Հայաստանի անդամակցության որոշումը կայացվել է ոչ թե ՀՀ, այլ ՌԴ իշխանությունների կողմից, ուստի հենց նրանք էլ պետք է որոշեն, թե որն է ՄՄ-ին Հայաստանի անդամակցության վերջնաժամկետը»:

«Ժողովուրդ»-ը գրում է․ – «Սեպտեմբերի 23-ին Սոչիում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հանդիպումը: […] Ասել է թե՝ Սոչիում կհանդիպեն Մաքսային միության և Եվրասիական միության պոտենցիալ անդամները, հետևաբար՝ քննարկվելիք հարցերի շրջանակը խիստ կարևոր կլինի մեզ համար: Թեև Մաքսային միության ձևավորման հարցում առանցքային դերակատարը Ռուսաստանն է, այդուհանդերձ այդ կառույցում բավական մեծ ազդեցություն ունի նաև Ղազախստանը, որի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ինչպես արդեն նշել ենք, ամեն կերպ փորձում է ընդդիմանալ Հայաստանի անդամակցությանը ՄՄ-ին և մշտապես հանդես է գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման դիրքերից: Ուստի, այս երկիրը եթե չկարողանա էլ խանգարել Հայաստանի անդամակցությանը ՄՄ-ին, ապա ամեն ինչ կանի՝ թույլ չտալու համար, որ Ղարաբաղը ևս հայտնվի ՄՄ գոտում: Եվ այս առումով ՀԱՊԿ երկրների ղեկավարների առաջիկա հանդիպման ընթացքում հնարավոր է, որ լինեն քննարկումներ և որոշակի հստակեցումներ: Ամեն դեպքում, Սերժ Սարգսյանը թերևս այս փուլում այդքան էլ շահագրգռված չէ, որպեսզի Ղազախստանի հետ այդ հարցը կարգավորվի, քանի որ դա Մաքսային միությանն անդամակցելուց խուսափելու, վատագույն դեպքում այդ գործընթացը ձգձգելու միակ հնարավորությունն է»:

«Հրապարակ»-ը գրում է․ – «Այսօր ՀՅԴ Սյունիքի մարզային կառույցը հայտարարություն է տարածելու՝ հորդորելով թիվ 38 ընտրատարածքում առաջադրված ոչ իշխանական թեկնածուներին դուրս գալ պայքարից և իշխանության թեկնածուին թողնել միայնակ՝ առանց մրցակցության: Մարզի կուսկառույցի ղեկավար Արմենակ Ստեփանյանը հաստատեց սա, բայց չցանկացավ մանրամասնել հայտարարության բովանդակությունը: Թերևս, դա մոտավորապես այն համատեքստում է, որ 1 մանդատ, 1-ն այն կողմ՝ ոչինչ չի փոխվի, մասնակցությունը միայն կլեգիտիմացնի իշխանության թեկնածուին»:

«Ժամանակ»-ը «Պետբյուջեն ու «Յուքոմ»-ը վերնագրի ներքո գրում է․ – «Ժամանակ»-ը պարզել է, որ 2013 թվականին կառավարության կապի ծառայությանը հատկացված 115 միլիոն դրամի կեսից ավելին՝ 68 միլիոնն ուղղվել է «Յուքոմ» ընկերությանը, որ, ինչպես հայտնի է, պատկանում է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին և մատակարարում է ինտերնետ ու ֆիքսված հեռախոսակապի ծառայություն: Փաստորեն, Գագիկ Խաչատրյանն իր ընկերությանն իր ընկերությանը գերշահույթ ապահովելու գործին է ծառայեցնում պետական կառավարման ողջ համակարգը, և յուրաքանչյուր տարի պետբյուջեից բավականին մեծ գումար է հատկացվում այդ ընկերությանը: Չի բացառվում, որ Հայաստանի առաջիկա բյուջեում «Յուքոմ»-ի համար հատուկ տողով գումար հատկացվի»:

 
Դիտել են 63 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info