Սեպտեմբերի 20-ի մամուլ

mamul«Ժամանակ»-ը անդրադարձել է ՀՀԿ-ի գործադիր մարմնի երեկ տեղի ունեցած նիստից առաջ լրագրողների հարցին ի պատասխան Տիգրան Սարգսյանի արած այն հայտարարությանը, թե իր դիրքորոշումը Մաքսային միության վերաբերյալ չի փոփոխվել: «Վարչապետը վաղը ինչ-որ բան կարող է մոգոնել և ասել ի արդարացում իր վիճակի, իր «այո»-ի կամ «ոչ»-ի: Սակայն խնդիրն այստեղ այն է, որ նա, ըստ էության, հող է թողնում նահանջի համար, որպեսզի երբ վարչապետի պաշտոնից հեռացվի, ընկալվի արդեն որպես սկզբունքային գործիչ, որը մնաց իր կարծիքին և չկառչեց պաշտոնից», – գրում է թերթը: – «Իսկ վարչապետի փոփոխության վերաբերյալ դեռևս սեպտեմբերի 3-ից հետո տեղեկություններ եղան մամուլում, որ Ռուսաստանը Մաքսային միություն Հայաստանը քաշելուց հետո ցանկանում է բարձրացնել նաև վարչապետի հարցը՝ դժգոհ լինելով Տիգրան Սարգսյանից, որը քաջություն էր ունեցել Ռուսաստանի համար անախորժ կարծիքներ հայտնել Մաքսային միության վերաբերյալ»:

«Իրավունք»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ներսում գնալով թափ է հավաքում դժգոհության ալիքը, որը շեշտակիորեն սրվել է այն բանից հետո, երբ սկսել է քիչ-քիչ տեսանելի դառնալ, թե Ուկրաինայի կառավարությունը ինչ համաձայնագրի նախագծի հավանություն է տվել Եվրոպային: «Այդ համաձայնագիրը, որը հենց ուկրաինացի մի շարք հեղինակավոր մասնագետների գնահատմամբ, Ուկրաինային սպառնում է ոչ միայն տնտեսական լիակատար կրախով, այլև պետականության կորստով, ինչպես հայտնի դարձավ վերջերս, մոտավորապես նույն տեսքով ԵՄ-ն փորձում էր Հայաստանին ևս ստորագրել տալ», – գրում է թերթը:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է, որ կառավարությունը երեկ հավանություն է տվել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախաձեռնությանը: Թերթի կարծիքով՝ այս ամենի փոխարեն կարելի էր Սահմանադրության մեջ ընդամենը չորս բառ ավելացնել․ – «Օրենքի առաջ բոլորը հավասար են» բառերից հետո գրել «այդ թվում՝ Սամվել Ալեքսանյանը», և վերջ»:

 
Դիտել են 58 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info