Հրամանատարաշտաբային զորավարժություն

HSHZ_anons_1 (1)_1ՊԲ 2013թ. պատրաստության պլանի համաձայն՝ սեպտեմբերի 16-ից 20-ը, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ գործող միավորման և ենթակա զորամասերի հրամանատարների ներգրավմամբ, անց է կացվել հրամանատարաշտաբային զորավաժություն, որը ղեկավարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Զորավարժության ընթացքում հաշվի են առնվել ինչպես տարածաշրջանային ռազմաքաղաքական ներկա իրադրությունից բխող հավանական զարգացումները, այնպես էլ մարտավարական խնդիրների լուծման համար անհրաժեշտ պայմանները:
Զորավարժության անցկացման նպատակն էր բարձրացնել ուսուցանվող հրամկազմի գիտելիքներն ու գործնական կարողությունները, միավորումների ու զորամասերի հրամանատարների և շտաբների ունակությունները պաշտպանողական ու հարձակողական մարտերի վարման ժամանակ:
Զորավարժության ժամանակ, որը մեկնարկել է “տագնապ” ազդանշանով, պայմանականորեն խաղարկվել են այնպիսի գործողություններ, ինչպիսիք են պաշտպանողական մարտի նախապատրաստումը, վարումը, վերախմբավորումն ու հարձակման կազմակերպումը:

 
Դիտել են 43 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info