Lեհական PWPW ընկերությունը մշակում է Հայաստանի համար բիոմետրիկ անձնագրերը եւ ID քարտերը

Լեհական PWPW (Polish Security Printing Works) ընկերությունը պայմանագիր է ստորագրել Հայաստանում բիոմետրիկ անձնագրերի եւ իդենտիֆիկացման քարտերի /e-IDs/ մատակարարման եւ բաշխման վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է Thirdfactor.com կայքը, պայմանագրի շրջանակներում ընկերությունը կտրամադրի նաեւ նոր տեխնոլոգիաների աշխատանքի համար անհրաժեշտ ծրագրային ապահովումն ու սարքավորումները:

Առաքումից հետո փաստաթղթերի կենտրոնական առանձնացումը կիրականացվի Երեւանում` սպասարկման լրացուցիչ ծառայություններով, որոնք կտրամադրի PWPW-ը հայաստանցի գործընկերների հետ համատեղ:

Սա PWPW-ի առաջին փորձը չէ Հայաստանում: Հունիսին ընկերությունը ներդրել է թվային տախոգրաֆիայի համակարգ եւ սպասվում է, որ հինգ տարվա ընթացքում Հայաստանին կտրամադրի թվային տախոգրաֆիայի համար նախատեսված անհատական քարտեր:

Ինչ վերաբերում է բիոմետրիկ անձնագրերին, ապա PWPW-ն այս ոլորտում աշխատանքային փորձ ունի Լիտվայի եւ Բանգլադեշի հետ:

 
Դիտել են 76 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info