«Էրեբունին» վաղը կմեկնի Կիպրոս մասնակցելու ՈւԵՖԱ-ի գավաթի ֆուտզալի առաջնությանը

2011թ. Հայաստանի ֆուտզալի առաջնության չեմպիոն “Էրեբունի” թիմը օգոստոսի 13-21-ին Կիպրոսում կմասնակցի ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը:

Ինչպես հայտնում է “Էրեբունի” սպորտային ակումբի կառավարիչ Արման Մանուկյանը, թիմն ընդգրկված է “G” խմբում, որտեղ մրցելու է Ալբանիայի, Ֆրանսիայի եւ Կիպրոսի չեմպիոնների հետ:

Արման Մանուկյանն ասել է, որ “G” խմբում մրցակիցների հանդեպ հաղթանակ տանելու դեպքում “Էրեբունին” կանցնի հաջորդ փուլ եւ կմրցի Սերբիայի, Ուկրաինայի եւ Իսրայելի չեմպիոն թիմերի հետ:

“2009 թ-ին ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը մենք գրանցեցինք հաջողություն`հաղթահարելով ընտրական առաջին փուլը: Այս տարի նույնպես տղաները հաղթական են տրամադրված` առավել եւս, որ մեկնում ենք փոփոխված, երիտասարդ կազմով”,- ասել է Արման Մանուկյանը:

Նրա խոսքերով, չնայած ֆուտզալը համեմատաբար նոր մարզաձեւ է, այն ունի զարգացման մեծ հնարավորություններ, ինչպես նաեւ աջակցության կարիք:

2007թ. ստեղծված “Էրեբունի” ֆուտզալի թիմը 2010-2011թթ. մրցաշրջանի ավարտից երեք տուր առաջ դարձել է Հայաստանի ֆուտզալի չեմպիոն:

 
Դիտել են 30 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info