Սեպտեմբերի 24-ի մամուլ

mamul«168 ժամ»-ը գրում է․ – «Չնայած Մաքսային միությանն անդամակցելու համար դեռևս բազմաթիվ տեխնիկական, փաստաթղթային գործընթացներ են անհրաժեշտ, սակայն Հայաստանը քաղաքականապես այլևս իրեն դրսևորում է որպես այդ կառույցի լիիրավ անդամ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Դա լավագույնս արտահայտվեց երեկ՝ Սոչիում կայացած ՀԱՊԿ խորհրդի հերթական նստաշրջանի ժամանակ: Նախ, մինչ այդ միջոցառման մեկնարկը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ինչը խորհրդանշական կարելի է համարել եվրաինտեգրացիան շարունակելու մասին ՀՀ իշխանությունների հայտարարությունների համատեքստում: Իսկ Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում խնդրել է կազմակերպության անդամների աջակցությունը՝ Շանհայյան համագործակցության կազմակերպության դիտորդ անդամի կարգավիճակ ստանալու համար: Այսպիսով, Մաքսային միությանն անդամակցելուց բացի՝ Հայաստանը ցանկանում է դիտորդ անդամի կարգավիճակ ստանալ մի կազմակերությունում, որի գրեթե բոլոր անդամներն ընդգծված հակաեվրոպական ու հակաարևմտյան դիրքորոշում ունեն»:

«Պետք է հստակ գիտակցել, որ և՛ Մաքսային միությանը, և՛ Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի համար նշանակում է ինքնիշխանության որոշակի կորուստ», – նկատում է «Չորրորդ իշխանություն»-ը՝ մանրամասնելով․ – «Եթե Հայաստանի իշխանությունները թալանում են ժողովրդին, և երկիրը դատարկվում է, բացարձակապես որևէ նշանակություն չունի՝ Հայաստանը ռուբլո՞ւ գոտում է, թե՞ եվրոյի: Պարզապես իշխանությունները մի դեպքում ռուբլով կթալանեն, մյուս դեպքում՝ եվրոյով»:

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ այս տարեվերջին կհրապարակվեն արտագաղթի պատճառների ուսումնասիրության արդյունքները, որի համար 2013 թվականի պետական բյուջեից հատկացվել է 13 միլիոն դրամ: Թերթի հարցին՝ ուսումնասիրվե՞լ է արդյոք՝ Մաքսային միությանը անդամակցելը արտագաղթի նոր խթան չի՞ դառնա, Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը պատասխանել է․ – «Վստահ եմ, բազմաասպեկտ վերլուծություն կկատարվի»: «Մաքսային միության գործող օրենսդրությամբ, ՄՄ-ի անդամ երկրների քաղաքացիների համար գործում է աշխատանքի ազատ տեղաշարժի կարգը, այսինքն, եթե ՀՀ-ն դառնա ՄՄ անդամ, մեր քաղաքացիները ՌԴ-ում աշխատելու համար լրացուցիչ թույլտվության կարիք չեն ունենալու», – գրում է թերթը՝ շարունակելով․ – «Մտավախություններ կան, որ այդ դեպքում արտագաղթը կմեծանա՝ մեր թղթակցի նկատառմանը Եգանյանն արձագանքել է․ – «Ավելի լավ է, սպասենք: Ասում են՝ ՄՄ-ին միանալը ինվեստիցիաների մեծ հոսք կառաջացնի երկիր, որով պայմանավորված՝ տնտեսության աշխուժացում և աշխատատեղեր»:

 
Դիտել են 45 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info