Կոտայքի մարզում փոքր ՀԷԿ-երի կասկադ կկառուցվի

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել «Հով-Խաչ» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 300 մլն դրամը գերազանցող արժեքով սարքավորումների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչեւ 2014թ. սեպտեմբերի 1-ը։

Ընկերությունը կառուցել եւ 2010թ. շահագործման է հանձնել «Յոթնաղբյուր-Գառնի» ինքնահոս ջրատարը, որը խմելու եւ ոռոգման ջուր է մատակարարում Կոտայքի մարզի մի շարք գյուղերին։

Այժմ տվյալ ընկերությունը նախատեսում է ջրատար խողովակի երկայնքով կառուցել ամբողջությամբ ավտոմատացված համակարգով կառավարվող 5 փոքր հիդրոէլեկտրակայան։ ՓՀԷԿ-ի կասկադի շահագործումը նախատեսված է 2012թ. 3-րդ եռամսյակում։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, ծրագրով արդեն իսկ բավական լուրջ եւ արդյունավետ ներդրումներ են իրականացվել ոռոգման համակարգում։

 
Դիտել են 38 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info