ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր, կառավարության նիստի ավարտից անմիջապես հետո, ընդունել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանին ու Արմեն Մարտիրոսյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Երեւան քաղաքում կրպակների ապամոնտաժման հարցը:
Այս խնդրի վերաբերյալ կառավարության այսօրվա նիստում քաղաքապետի կողմից տրվել են համապատասխան պարզաբանումներ առ այն, որ աշխատող կրպակների զանգվածային ապամոնտաժում չի լինելու: