Սեպտեմբերի 26-ի մամուլ

mamul«Հայկական ժամանակ»-ը անդրադարձել է երեկ Սյունիքի մարզում՝ Մեղրիի տարածքում ռուս սահմանապահների և Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի միջև տեղի ունեցած միջադեպին: Թերթը գնահատում է․ – «Բայց առավել անհասկանալի է, որ այլ երկրի զինծառայողը ՀՀ տարածքում հարձակվում է ՀՀ քաղաքացիների վրա, ընդ որում, ՀՀ ԱԺ պատգամավորի ներկայությամբ և վերջիններիս արգելում տեղաշարժվել ՀՀ տարածքով: Այդ սահմանապահներին երևի ներշնչել են, որ ՀՀ-ն ՌԴ-ի ֆորպոստն է, և նա է այդ ֆորպոստի տերը»:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է․ – «Տնտեսական մոդելների առումով Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կառավարման միջև սկզբունքային տարբերություններ չկան: Մոտեցումներն էլ են նույնը՝ երկուսն էլ գտնում են, որ կարելի է «յոլա գնալ» նաև շրջափակման պայմաններում: Պարզապես քանի որ դա գնալով դժվարանում է, ժողովրդի թալանի մեթոդներն աստիճանաբար ավելի ու ավելի անողոք են դառնում: Հիմա հարց է ծագում՝ իմաստ ունի՞ արդյոք երեք նախագահների հանդիպումը: Ենթադրենք՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ «ինքներդ էլ տեսնում եք՝ շրջափակման պայմաններում հնարավոր չէ տնտեսություն զարգացնել», Քոչարյանն ու Սարգսյանն ասում են՝ «հա, բայց ի՞նչ անենք, եթե շրջափակման վերացումը միայն մեզանից չի կախված», Տեր-Պետրոսյանն ասում է «դե գոնե քիչ թալանեք՝ եղած ռեսուրսներով մի կերպ դիմացեք, երկիրը շատ չդատարկվի» և․․․ Եվ վերջ»:

«168 ժամ»-ը մոլդովական գինու ներկրման արգելքի վերացման Եվրահանձնաժողովի երեկվա որոշման առիթով գրում է․ – «Մոլդովայի շուրջ կատարվող իրադարձությունները ցույց են տալիս, որ եթե Հայաստանն, այնուամենայնիվ, ստորագրեր Ասոցացման և Խորը ու համապարփակ առևտրի համաձայնագիրը, և անգամ Ռուսաստանի կողմից կիրառվեին տնտեսական ամենախիստ չափանիշներ, Եվրամիությունն արագացված ռեժիմով իր շուկան կբացեր անգամ այն հայկական ապրանքների համար, որոնք այնքան էլ չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին: Բայց Հայաստանն ընտրեց Մաքսային միությունը՝ ըստ էության կորցնելով գրեթե անարգել եվրոպական մոտ 500 միլիոնանոց շուկա մուտք գործելու հնարավորությունը»:

 
Դիտել են 53 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info