Plesk Panel 10 – Active-ի ծառայությունների կառավարումը դառնում է ավելի պարզ | ԱՅՍՕՐՎԱ ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ | ԱՅՍՕՐ.ԻՆՖՕ

Plesk Panel 10 – Active-ի ծառայությունների կառավարումը դառնում է ավելի պարզ

Այժմ մեր հաճախորդների համար հասանելի է դարձել Plesk Panel 10 կառավարման վահանակը, որը մշակվել է Parallels ընկերության կողմից` վեբ-հոսթինգի հետ կապված գործընթացների ավտոմատացման համար, թե Unix և թե Windows համակարգերի համար:
Plesk Panel 10-ի հիմնական տարբերությունը ուրիշ այլ ճանաչված կառավարման վահանակներից, ինչպիսիք են cPanel-ը և ISP Manager-ը կայանում է նրանում, որ այն ունի ինտուիտիվ հասկանալի ինտերֆեյս, որում կկարողանան աշխատել ոչ միայն տվյալ գծով մասնագետներ, այլ նաև տեխնիկապես ոչ պատրաստված մարդիկ:
Ֆունկցիոնալ առումով Plesk Panel 10-ը ոչ մի բանով չի զիջում այլ կառավարման վահանակներին, իսկ որոշ պարամետրերով նույնիսկ առավելություն ունի մնացածի նկատմամբ:
Էլեկտրոնային փոստ.
Փոստի բոլոր կարգավորումները գտնվում են մեկ էջի վրա: Վահանակը թույլ է տալիս օգտագործել թե POP/IMAP, և թե վեբ-ինտերֆեյս: Էլեկտրոնային փոստի հնարավորությունները բազմազան են` գրանցումների ստեղծում, նամակների ուղղարկում, հասցեների “սև ցուցակի” ստեղծման հնարավորություն, ինքնապատասխանիչ, նամակների տարածման էջեր: Ինչպես նաև հարթակը թույլ է տալիս օգտագործել SquirrelMail, RoundCube` իրենց կարգավորումների ներմուծման հնարավորությամբ:
Ֆայլ-մենեջմենթ
Plesk Panel 10 ֆայլերի մենեջերը պարզ է շահագործման մեջ և ներառում է իր մեջ այն ամենը, ինչն անհրաժեշտ է ֆայլերի բազային կառավարման համար (ստեղծել, խմբագրել, ջնջել), ինչպես նաև խորացված կառավարման համար (մուտքի իրավունքի կարգավորում):
Տվյալների բազաների կառավարում
Տվյալների բազաների ստղծում և դրանցից օգտվողների ավելացում համանման ինտերֆեյսում: Հարթակի կոմպլեկտի մեջ մտնում է phpMyAdmin և phpPg Admin.
Պլագիններ և կարգավորումներ
Plesk Panel 10-ի մեջ ինտեգրված է հավելումների խանութ, որոնց տեղադրումը կատարվում է միայն մի սեղմումով` ի շնորհիվ APS ֆիրմային ստանդարտի: Հարթակի մեջ ինտեգրված է Googletools for webmasters, որի օգնությամբ կարելի է կարգավորել կայքը այնպես, որպեսզի այն ավելի հաճախ երևա որոնման համակարգերում:
Պատվիրել Plesk Panel 10 կարելի է վիրտուալ հոսթինգի, CloudServe, VPS, առանձնացված սերվերի և SiteBuilder ծառայությունների հիմքի վրա:

 
Դիտել են 40 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info