Սեպտեմբերի 27-ի մամուլ

mamulՄեղրի – Երևան ճանապարհին ռուս սահմանապահների և «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ «Ազգ»-ը գրում է․ – «Եթե պարզ թյուրիմացություն է եղել, ապա սա շատ հեշտ կարելի է չեզոքացնել` պաշտոնական ներողությամբ Հայաստանի Հանրապետությունից, ու հայկական կողմն էլ եթե պաշտոնապես գնահատական հնչեցնի: Այս դեպքում որպես եզակի դեպք, պատահականություն տեղի ունեցողը գուցե հարթվի-մոռացվի: Սակայն եթե գոնե ռուս սահմանապահների մակարդակով ուժի ցուցադրում է եղել ՀՀ քաղաքացիների հանդեպ` սրանից մերոնք պետք է հետևություններ անեն, թե արդյո՞ք Մաքսային միություն մտնելը կարող է այս պատահականություններն օրինաչափություն դարձնել, անկախ նրանից, որ ի վերջո տեղի ունեցողում գուցե դեր է ունեցել ընդդիմադիր պատգամավորի սովորաբար ակտիվ պահվածքը: Բոլոր դեպքերում չենք կարծում, որ մեր հանրությունն անտարբեր մնա այս տեսակ դրսևորումների հանդեպ: Երկուշաբթի Ազգային ժողովում պարզաբանում պետք է պահանջվի տեղի ունեցածի վերաբերյալ, անգամ մի դատապարտող հայտարարություն ընդունվի: Իսկ մինչ այդ միգուցե ռուս սահմանապահների կողմից ինչ-որ պաշտոնական հայտարարություն կհնչի, ու ըստ այդմ տեղի ունեցողը շարունակություն կունենա: Եթե սադրանքի տարբերակն է` պետք է մտածել, թե ո՞ր կողմին է դա ձեռնտու. միգուցե ինչ-որ մեկին պետք է այս կարգի միջադեպերո՞վ Հայաստանում «հակամաքսային տրամադրություններ» սնել, կամ ինչպես Գեղամյանն է ասում` խնդիր է դրված ստվեր գցել հայ – ռուսական բարեկամության վրա և հայաստանցիների վզին փաթաթել, թե Մաքսային միություն մտնելով Հայաստանն ինքնիշխանություն է կորցնում: Չգիտենք, բայց դեպքի մանրամասները բացահայտել արժե` ճիշտ հետևությունների հանգելու համար»:

«Մենք կտրականապես դեմ ենք, որ ՀՀ-ն անդամակցի որևէ վերպետական կազմակերպութթյան՝ լինի դա Եվրասիական միություն, թե Եվրամիություն: Բոլորովին այլ է որպես դիտորդ մասնակցելը: Դեպի Մաքսային միություն քայլ կատարելը երկրի ինքնիշխանության կորստի վտանգ է ներկայացնում», – Aravot.am-ի հետ զրույցում արձագանքելով այն կարծիքներին, թե «ընդհանուր հարցեր լուծելու համար հնարավոր է անկախության որոշ ատրիբուտներ զիջենք», հայտարարել է Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

 
Դիտել են 81 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info