Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման արարողությանը մասնակցել է ՀՀ նախագահը | ԱՅՍՕՐՎԱ ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ | ԱՅՍՕՐ.ԻՆՖՕ

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման արարողությանը մասնակցել է ՀՀ նախագահը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 14-ին մասնակցել է մայրաքաղաքի Աջափնյակ համայնքում գտնվող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը:

Հանրապետության ղեկավարը շրջել է նորաստեղծ կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին:

Իր ողջույնի խոսքում Սերժ Սարգսյանը նշել է, որ ստեղծարար տեխնոլոգիաների այսպիսի կենտրոնի բացումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: Հանրապետության ղեկավարի խոսքով, հայ երիտասարդների մտավոր ունակությունների բացահայտումը եւ դրա հետեւանքով մրցունակության բարձրացումը մեր երկրի կարեւորագույն խնդիրներից է:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բնական քիչ պաշարներ ունի եւ պետք է նախ՝ շատ զգուշորեն եւ խնայողաբար վերաբերվել այդ պաշարներին եւ երկրորդ՝ կարողանալ մտավոր ծառայություններ մատուցել եւ մեր հասարակությանը, եւ տարածաշրջանին, եւ աշխարհին, ինչն անհնար է առանց այսպիսի կենտրոնների գործունեության: Հանրապետության ղեկավարը նշել է, որ ոգեւորված է կենտրոնի բացմամբ եւ վստահություն է հայտնել, որ ծրագիրն ունենալու է շատ կոնկրետ արդյունքներ եւ նշանակություն Հայաստանի համար:

 
Դիտել են 79 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info