Ինչու է Հետքը փակվելու, որովհետև կույրերի երկրում տեսնող մարդ պետք չէ

hetq2ՀԵՏՔ-ի գլխավոր խմբագրի ֆեյսբուքայն գրառումն իրոք համացանցային լրատվական դաշտը կարելի է ասել փոթորկեց ու իրարանցում առաջացրեց; Նախ առաջին անգամ պրակտիկայում բացահայտ խոսք բացվեց հայրենական մեդիա դաշտի չասեմ չկայացածության, այլ «առ ի չգոյէ գոյ» ներկայանալու փորձերի մասին, որոնք ի դեպ արդեն իրենց «օրորոցում» իսկ դատապարտված են ձախողման, քանի որ ոչնչից ինչ որ բան չի ստացվի, քոփի/փասթից լրագրություն չի ձևավորվի; Ավելին կլինի շատ ավելի վատ ու վատթար քան թվում է առաջին հայացքից. առկա լրագրողական ռեսուրսները վատնվում են մսխվում ասպարեզում հայտնված գրչակների ֆոնին ստվերվում ու ի վերջո դասական լրագրությունը վերածվում է «դեղին» մամուլի, որակ, որն այնքան համահունչ ու բնութագրական է ներկայիս մեր լրատվական դաշտին;
Ինչու տարիների փորձ ունեցող հետաքննող լրագրողը այսօր կանգնած է այսօրինակ փաստի առաջ; Չեմ ուզում սրբացնել ՀԵՏՔ-ին կամ նրա գլխավոր խմբագրին. անշուշտ նրանք էլ իրենց սխալներն ունեն, բացթողումներ կան, այլևայլ պատճառների բերումով, որոնք ինչ խոսք պետք է լինեն այս անկատար աշխարհի երեսին; Բայց և կփորձեմ ստորև ներկայացնել իմ դիտարկումը խնդրի վերաբերյալ, որը կարող են նաև լինել հակասական, կամ նույնիսկ ինձ դնել «սպիտակ ագռավի» վիճակում;
Եվ այսպես, ինչու է ՀԵՏՔ-ը այս վիճակին հայտնվել; Իրականում, որքան էլ փորձ կատարի պարոն Բաղդասարյանը հարցը կապել ֆինանսական դժվարության հետ, ես հակված եմ պատճառների երկու ուղղություն տեսնել`որակական և ապա նոր ֆինանսական;
Կխոսեմ որակականի իմ պատկերացրածից, որ առիթ է դարձել այսքան նեղսրտած գրելու ֆեյսբուքյան գրառումը ; Առավել պատկերավոր լինելու համար, պիտի մեջբերեմ մի հոդված, որ ժամանակին տարածվեց համացանցային լրատվական դաշտում և այս առումով շատ բնութագրական է.
Եվ այսպես, բլոգեր Տիգրան Քոչարյանը մի առիթով հետևյալ նյութն էր հրապարակել. «Սովորում ենք հոդված գրել:)
Վերնագիր
Վանո Սիրադեղյանը հանդիպե՞լ է Սերժ Սարգսյանին (Րաֆֆի Հովհաննիսյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին, Քիմ Քարդաշյանին ու ինչ իմանամ Չեբուրաշկային Վինի Թուխին Վանգային կամ թե …./շարքը շարունակել ենք մենք, թող ների մեր սիրելի Փիղը/ )
Բուն նյութը:
Մեր խմբագրությանը շատ մոտ կանգնած լավատեղյակ աղբյուրներից տեղեկատվություն ենք ստացել, որ երեկ Վանո Սիրադեղյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի (Րաֆֆի Հովհաննիսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Քիմ Քարդաշյանի) հետ:
Խմբագրությունը փորձեց կապնվել Սերժ Սարգսյանի (Րաֆֆի Հովհաննիսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Քիմ Քարդաշյանի) հետ, սակայն դա մեզ չհաջողվեց:
Վերջաբան:
Խմբագրությունը կշարունակի փորձերը կապ հաստատելու տվյալ անձանց հետ, որպեսզի սենսացիոն բացահայտում կանի մոտ օրերս»;
Սա թեև կատակային է, բայց հավատացնում եմ ամենապատկերավոր ձևով ներկայացնում է մեր այսօրվա մեդիադաշտը; Ինքս էլ երբ նոր նոր էի սկսում լրագրությամբ զբաղվել բազմիցս եմ լսել հետևալ խորհուրդը` «Աշխատիր, որ վերնագիրը լինի գրավիչ աչքի զարնող; Լսարանը հիմնականում սրա վրա է կենտրոնանում երևի մի ութսուն տոկոսով; Ինտելեկտուալ բովանդակալից վերանգրեր պետք չեն, նյութեր առավել ևս; Լսարանը սիրում է առօրեական ակտուալ թեմաներ, ասենք` քաղաքապետարանի, Լֆիկի ու մնացած օլիգարխների մասին; Հա, Եկեղեցուն էլ կարաս կպնես, իրենցից վնաս չկա, բայց այ նախագահին բան չասես, կգան մեզ կտփեն … »; Եվ այսպես շարունակ; Ու սա կոչվում է լրագրություն; Կարևորը հայտնվես ասենք ԱԺ-ում կամ կառավարությունում, մի քանի «կայֆոտ կայծեր ու բոցեր» որսաս, կամ սադրես որ ասեն մեր «ահասարսուռ» ինտելեկտուալ պատգամավորները, որոնց մի մասը ուղղակի հենց այնպես է ԱԺ հայտնվել, մյուսն էլ օլիգարխ է, և վերջ. էդ «բոցն» ու «կայծը» կտեղադրվի կայքում, մի հատ էլ «բոց» նկար կդրվի ու վերջ քլիկներն ու լայքերը ապահովված են; Կարծում եմ փոքրիշատե կարողացա որակականի այս կետի մասին խոսել;
Մյուսը, արդեն ավելի լավ ինձանից ներկայացրել է հենց պարոն Բաղդասարյանը, խոսելով դաշտի հետզհետե սեփականաշնորհման մասին; Որից հետո էլ արդեն ֆինանսականն է; Ու այս միջավայրում, երբ ամենուրեք քյաբաբնոցային-ռաբիզախառը մակարդակն ունի և երբ միջավայրը ոչ թե գաղջ է այլ ճահճային, կարծում եմ ոչ միայն լուրջ դասական հետաքննող լրագրությամբ զբաղվող կառույցը, այլ նաև լուրջ մարդն հիմնականում անելիք չունի կամ էլ պիտի լինի սարսափելի ամուր նյարդերի տեր, որ կարողանա ադապտանալ այս ամենին; Եվ իրոք վերստին համոզվում ես, որ կույրերի երկրում տեսնող մարդ պետք չէ;

 
Դիտել են 53 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info