Ստեփանակերտի եւ Շուշիի դպրոցների տարրական դասարանների բոլոր աշակերտները համակարգիչներ կստանան

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամը հայտարարել է Արցախում «Նոր ուսումնական ռազմավարություն» (ՆՈՒՌ) ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակներում Ստեփանակերտի եւ Շուշիի դպրոցների տարրական դասարանների աշակերտների կստանան մեկական համակարգիչ:

Հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Անա Քրիստինա Շիրինյանը այսօր Երեւանում ասել է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերին Ստեփանակերտ եւ Շուշի քաղաքների դպրոցների 1-ից 4-րդ դասարանների 3600 աշակերտ եւ 160 ուսուցիչ կստանան հատուկ կրթական նպատակներով մշակված XO դյուրակիր համակարգիչներ, իսկ դպրոցները կապահովվեն ինտերնետով: Ուսուցիչները կանցնեն վերապատրաստման կուրսեր՝ աշակերտներին XO-ի կրթական ծրագիրն ուսուցանելու համար:

«Սա ծրագրի առաջին փուլն է, որից հետո նախատեսվում է ԼՂՀ կառավարության հետ համատեղ ինտերնետ-կապ ապահովել Արցախի բոլոր դպրոցներում եւ համակարգիչներ տրամադրել հանրապետության դպրոցների տարրական դասարանների բոլոր աշակերտներին»,- ասել է Անա Քրիստինա Շիրինյանը:

Նրա խոսքերով, «ՆՈՒՌ» ծրագիրը կոչված է փոխելու Արցախի կրթական համակարգը՝ համապատասխանեցնելով այն ժամանակակից

 
Դիտել են 101 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info