Այս տարի ՀՀ բուհերը պետբյուջե են մուծել մոտ 1 մլրդ 604 մլն դրամ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած` 2011թ. հունվար-հունիս ժամանակահատվածի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ընդգրկված են 14 բուհեր եւ կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ:

Խոշոր հարակատու բուհերի ցուցակը գլխավորում է Երեւանի պետական համալսարանը, որը զբաղեցնում է 102-րդ տեղը մոտ 400 մլն դրամ վճարման ցուցանիշով: Երկրորդը Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանն է (157-րդ տեղ, 257,4 մլն) , երրորդը` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (266-րդ տեղ, 152,8 մլն):

Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին կիսամյակում վերոհիշյալ 14 կազմակերպություններն ընդհանուր առմամբ պետական բյուջե են մուծել ավելի քան 1 մլրդ 604 մլն դրամ:

 
Դիտել են 35 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info