Հոկտեմբերի 3-ի մամուլ

mamul«Ժողովուրդ»-ը գրում է․ – «Երեկ Ստրասբուրգում Սերժ Սարգսյանին տված՝ խաղատանը 70 միլիոն եվրո տանուլ տալու մասին հարցը բարձրացնելու հնարավորությունը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին տվել է ՀՀԿ-ական պատգամավորը: Բանն այն է, որ Փոստանջյանը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության փոխարինող անդամ է, իսկ հարցի իրավունք ունեն միայն հիմնական անդամները: «Ժողովուրդ»-ին Ստրասբուրգից հայտնեցին, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն իր հարց տալու իրավունքը զիջել է Փոստանջյանին ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի անմիջական ցուցումով: [․․․] Տեսակետ կա, որ իշխանություններն իրենք են կազմակերպել այդ հարցադրումը, քանի որ տեղեկություն են ունեցել, որ նման հարց պետք է տային եվրոպացիները: Այս առնչությամբ ո՛չ Արփինե Հովհաննիսյանից և ո՛չ էլ Զարուհի Փոստանջյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Երեկ՝ ուշ երեկոյան, Դավիթ Հարությունյանը Ստրասբուրգից «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ իրենք հայկական պատվիրակության փոխարինող ընդդիմադիր անդամներին միշտ էլ ընձեռում են ձայնի իրավունք: Սակայն, ըստ նրա, Փոստանջյանի հարցի բովանդակությունը եղել է անակնկալ․ – «Ցավում եմ, որ նա այդպես վարվեց և ընդդիմության դերն այդ աստիճան նսեմացրեց: Ցավում եմ, որ նա այդ ամենը չգիտակցեց»:

Նույն թեմայով «Հայկական ժամանակ»-ը «Բա որտե՞ղ տար այդ հարցը» վերնագրի ներքո գրում է․ – «Շատերը մեղադրում են Փոստանջյանին՝ այլ երկրների ներկայացուցիչների աչքի առաջ Սերժ Սարգսյանին նման հարց ուղղելու համար, ոմանք գովասանքի խոսքեր են հնչեցնում: Վիճակը, խոստովանենք, հակասական է: Մի կողմից հարցն անշուշտ ականջ շոյող չէ, նույնիսկ հաշվի առնելով Սերժ Սարգսյանի՝ բոլորին հայտնի «վնասակար սովորությունները»: Մյուս կողմից, սակայն, եթե Զարուհի Փոստանջյանի մոտ առաջացել է այդ հարցը, ապա որտե՞ղ նա կարող էր այդ հարցը հրապարակային ուղղել Սերժ Սարգսյանին: Եթե կազինոյում Սերժ Սարգսյանի 70 միլիոն եվրո կորցնելու պատմությունը համապատասխանում է իրականությանը, ապա որպես ընդդիմադիր պատգամավոր՝ Փոստանջյանը պետք է այդ հարցը հրապարակային տա, և ոչ թե ասենք՝ գրավոր, կամ աուդիենցիա խնդրի այդ հարցը տալու համար: Դա բնական է: Փաստն այն է, որ գործնականում Սերժ Սարգսյանին իր համար ոչ հաճո հարցեր ուղղելու հնարավորություն ուղղակի չկա»:

 
Դիտել են 99 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info