Թռչնաբույն

ԹռչնաբույնՊատրաստման ժամանակը` 40 րոպե
4 բաժնի համար անհրաժեշտ է`

500գ. աղացած միս տավարի եւ խոզի
1 ձու+1 դեղնուց
200 գրամ պինդ պանիր
100 մլ կաթ
60 գրամ սպիտակ չոր հաց
2 մեծ լոլիկ
1 գլուխ սոխ
կանաչ սոխ
բուսական յուղ
1/2 թ/գ չորացրած ռեհան
աղ, պղպեղ:

Չոր հացը թրջել կաթի մեջ, գլուխ սոխը մաքրել եւ կտրտել մանր խորանարդներով: Միսը լցնել խորը թասի մեջ, ավելացնել 1 ձու եւ կտրատած գլուխ սոխը: Փափկած հացը տրորել եւ խառնել մսին Ավելացնել ռեհանը, աղ, պղպեղ եւ լավ խառնել: Մսի զանգվածը բաժանել 8 հավասար մասերի, ղրանցից ձևավորել մեջտեղի մասում փոս ունեցող կլոր կոտլետներ: Թավայի մեջ տաքացնել բուսական յուղը եւ կոտլետները մի կողմով տապակել 5 րոպե: Տապակած կոտլետները դնել փայլաթիթեղով ծածկած թավայի վրա: Փայլաթիթեղը պետք է նախապես պատել բուսական յուղով: Լոլիկն ու պանիրը խորանարդներով կտրտել եւ խաոնել: Այդ խառնուրդով լցնել մսով «թռչնակները», մակերեսին հարած դեղնուց քսել եւ եփել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե: Վերջում վրան կտրատած կանաչ սոխ լցնել:
Խոհարարի խորհուրդը` Մսի մեջ, ըստ ճաշակի, կարելի է զանազան համեմունքներ լցնել կտրատած սամիթ, մաղադանոս կամ համեմ. մանր կտրատած սխտոր, զանազան չորացրած խոտաթույսեր եւ սերմեր:

 
Դիտել են 163 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info