Վրացիք են ավելի եվրոպացի թե մենք

GeorgiavsArmeniaՀիմա կարդում եմ հաղորդագրությունն այն մասին, որ Վրաստանի նախագահ Մ Սաակաշվիլին վերընտրվել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախագահի պաշտոնում և ելույթ ունենալով Թբիլիսիի սպորտի պալատում՝ Սաակաշվիլին կոչ է արել իր համախոհներին վեր կանգնել իրենց ամբիցիաներից և չխոսել քաղաքական ընդդիմադիրների հետ, ինչպես թշնամիների: Ամեն առիթի դեպքում, երբ խոսակցություն է բացվում այս քաղաքական ու պետական գործչի մասին և երբ փորձ է արվում նրան ներկայացնել դրական կերպով, միանգամից հազար կողմից հարձակվում են ու սկսում տվյալ անձին, ով դրական է արտահայտվել, ներկայացնել առնվազն ազգի դավաճան մի տեսակ ճնշում ստեղծելով, որ պիտի Վրաստանի մասին խոսվի միայն բացասականը, վատը; Մինչդեռ ես անձամբ չեմ պատկերացնի, որ ասենք ԵԽԽՎ-ի նիստում վրացական ընդդիմադիր որևէ պատգամավոր, թեկուզև ունենար անձնական թշնամանք, իր երկրի նախագահի հանդեպ նման ցինիկ կեցվածք որդեգրեր ինչպես Փոստանջյանի օրինակն ունեցանք օրերս; Միաժամանակ նաև չեմ կարծում, թե եթե նման նախադեպ էլ լիներ, այդ անձնավորությանը կդիմավորեին որպես ազգային հերոս ու կանվանեին ասենք «քսանմեկերորդ դարի սուրբ Նինո», մինչդեռ Փոստանջյանի դեպքում իրապես մի կրկես էր իր բոլոր ատրիբուտներով` ծաղրածուներ, ժանկլյորներ և այլն; Հիմա եկեք ճիշտը խոսենք, մենք ենք ավելի բռի ու անկիրթ, թե վրացիները կամ մենք ենք ավելի եվրոպացի, թե վրացիները; Մեր քաղաքական դաշտում հնարավորություն ունենան ամենափոքր խնդրի դեպքում Բարդուղիմեոսյան գիշեր կանեն, իսկ այնտեղ մարդը կոչ է անում ազգային քաղաքական համախմբվածության; Իրոք անկարելի է պատկերացնել այս հկադրությունը, դեռ տեղը գա մենք իրենց համար այբուբեն ենք ստեղծել. իսկ ում է դա հիմա հետաքրքիր, երբ իրենք երկիր են ստեղծում, իսկ մենք քանդում ենք այն ինչ դեռ կա պահպանվել է;

Արսեն Լևոնյանի ֆեյսբուքյան էջից

 
Դիտել են 54 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info