Հավի լյարդով եւ թուրինջով աղցան

Հավի լյարդով եւ թուրինջով աղցանՊատրաստման ժամանակը` 30 րոպե,2 բաժնի համար անհրաժեշտ է

250 գրամ հավի լյարդ
1 թուրինջ (գրեյպֆրուտ)
100 գրամ թրթնջուկ
100 գրամ հազարի տերեւներ 4 ճ/գ բուսական յուղ
2 թ/գ ձիթապտղի յուղ 2 թ/գ սոյայի սոուս աղ, սեւ պղպեղ:

Հավի լյարդը մաքրել եւ եռման ջրով ցայել: Այնուհետեւ կտրատել ոչ մեծ կտորներով, աղ եւ պղպեղ ցանել: Թավայի մեջ տաքացնել մի քիչ բուսական յուղ եւ լյարդի կտորները անընդհատ խառնելով տապակել 3-4 րոպե, ապա հանել թավայից եւ քամել:

Թրթնջուկի եւ հազարի տերեւները լվանալ, վերջինս ձեռքերով կտրատել մեծ կտորներով: Թուրինջի կեղեւը մաքրել, շերտերով կտրտել, սպիտակ թաղանթը հեռացնել կտրելով սուր դանակով եւ առանձին ափսեի մեջ հավաքելով թափվող հյութը:

Խառնել թրթնջուկի, հազարի տերեւները եւ թուրինջի շերտերը, լցնել ափսեի մեջ: Սեջտեղի մասում լցնել տապակած լյարդը.
Սոուսը պատրաստելու համար խառնել 4 ճ/գ բուսական յուղը ձիթապտղի յուղի, սոյայի սոուսի եւ թուրինջի հյութի հետ: Խառնուրդը լցնել աղցանի վրա:Նախքան աղցանն ափսեի մեջ լցնելը կարելի Է ափսեի վրա լավաշի շերտ փռել:

 
Դիտել են 129 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info