Բանջարեղենային աղցան բոված հացով

Բանջարեղենային աղցան բոված հացովՊատրաստման ժամանակը՝ 30 րոպե,4 բաժնի համար անհրաժեշտ է.

2 լոլիկ
2 գազար
1 նեխուր
1 փունջ հազարի տերեւներ
1 գլուխ սոխ
2 կտոր սպիտակ հսպ
5 ճ/գ ձիթապտղի յուղ 2 թ/գ քացախ
աղ, սեւ պղպեղ:

Սպիտակ հացը ոչ մեծ կտորներով կտրատել, վրան ցանել 2 ճ/գ ձիթապտղի յուղ եւ խառնել, որ յուղը ներծծվի: Այնուհետեւ թեթեւակի տապակել չոր թավայի մեջ:

Սոխն ու գազարը մաքրել, հազարի տերեւները ձեռքով կտրատել: Սոխը կտրտել կիսալուսնաձեւ, նեխուրը’ փոքր կտորներով, իսկ գազարը’ բարակ շերտերով: Բանջարեղենը խառնել թասի մեջ, լոլիկը լվանալ եւ խոշոր շերտերով կտրտել, ավելացնել աղցանին եւ լցնել մատուցվող ափսեի մեջ

Աոանձին խառնել մնացած ձիթապտղի յուղը քացախի հետ, աղով եւ պղպեղով համեմել: Ստացված սոուսը լցնել աղցանի վրա, ավելացնել բռված հացի կտորները եւ անմիջապես մատուցել:

 
Դիտել են 218 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info