ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԵՄ- Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ

photoՀոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ԵՄ- Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ, ովքեր հոկտեմբերի 3-6-ը Ստեփանակերտում մասնակցել են Արցախի ազատագրական պայքարի 25-րդ տարեդարձին նվիրված՝ «Արցախի ազատագրական պայքար՝ Գյուլիստանից մինչեւ այսօր» խորագրով միջազգային համաժողովին:

Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանի ուղեկցությամբ Երեւանում հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգել եղեռնի զոհերի հիշատակը, ծանոթացել թանգարանի նմուշներին:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքականությանը, ԵՄ-Հայաստան երկխոսությանը, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Ղարաբաղյան հիմնախնդրին: Փոխնախագահը կարեւորեց հյուրերի այցը Լեռնային Ղարաբաղ: Տիկին Նաղդալյանը նշեց, որ ի դեմս հյուրերի՝ Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանն ունեն լավագույն բարեկամները եվրոպական տարբեր երկրներում, եւ նրանք ազնիվ առաքելություն են կատարում՝ դատապարտելով Ցեղասպանությունը, որը վերաբերում է ոչ միայն հայերին, այլեւ ողջ քաղաքակիրթ մարդկությանը: Նա կարեւորեց Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի գործունեությունը եւ առհասարակ ժողովրդական դիվանագիտության դերը խորհրդարանների միջեւ:

Բելգիայի Սենատի անդամ Անդրե Դյու Բյու դը Վարնաֆը շնորհակալություն հայտնեց փոխնախագահին ընդունելության համար եւ ասաց, որ իրենք հնարավորություն ունեցան իրական պատկերացում ստանալու թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի մասին եւ ստացած դրական տպավորությունները կկիսեն իրենց գործընկերների հետ:

 
Դիտել են 39 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info