ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կայացավ ամերիկահայ գրող Հովսեփ Նալբանդյանի «Մեսրոպ Մաշտոց Մեծասքանչը» գրքի շնորհանդեսը

IMG_7795_1Հոկտեմբերի 9-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ կազմակերպված հալեպահայ, ամերիկաբնակ գրող, հրապարակախոս Հովսեփ Նալբանդյանի «Մեսրոպ Մաշտոց Մեծասքանչը» գրքի շնորհանդեսին:
Շուրջ 680 էջից բաղկացած գիրքը նվիրված է Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակին, որտեղ հավաքվել և ի մի են բերվել հայոց լեզվին նվիրված բազմաթիվ բանաստեղծությունները, ասույթները և արդեն թևավոր դարձած խոսքերը:
Կարևորելով Մայրենիին նվիրված մեծածավալ աշխատության դերը հատկապես նոր սերնդի դաստիարակության գործում` ՀՀ սփյուռքի նախարարը նշեց. «Այստեղ երկու կարևոր գործոն կա, առաջին, որ ևս մեկ անգամ և նորովի մեծարվում և արժևորվում է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գործը, երկրորդ` Հովսեփ Նալբանդյանն այս հսկայածավալ գործն արել է Սփյուռքում` այսպիսով համայնքում վառ պահելով հայ ոգին»: Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ հեղինակին նման հայրենասիրական քայլի է մղել նաև այն հանգամանքը, որ նա երկար տարիներ աշխատել է իբրև հայոց լեզվի և գրականության ուսուցիչ:
Հայապահպանության ոլորտում ունեցած մեծ ներդրումի, մայրենի լեզվի պահպանման ու զարգացման գործում նվիրաբերած ջանքերի, սփյուռքահայ երիտասարդների հայեցի կրթությանն ու դաստիարակության գործում ունեցած ավանդի, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գիտակրթական գործակցության ամրապնդմանն ու զարգացմանը նպաստելու համար նախարար Հրանուշ Հակոբյանը Հովսեփ Նալբանդյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով:

Ողջույնի խոսքով և զեկուցումներով հանդես եկան Հայաստանի գրողների միության նախագահի պաշտոնակատար Է. Միլիտոնյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Սրապիոնյանը, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Ս. Դանիելյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ն. Մարտիրոսյանը, Երուսաղեմում բնակվող հայ բանաստեղծուհի Անուշ Նագգաշյանը և այլք:

Շնորհանդեսի ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ հեղինակը` Հովսեփ Նալբանդյանը. «Շնորհակալ եմ իմ հարազատ ՀՀ սփյուռքի նախարարությանը և Գրողների միությանը, որ մշտապես ուշադիր են իմ գործունեության հանդեպ: Մաշտոցին անդրադառնալը յուրաքանչյուր հայի պարտքն է, իսկ այս աշխատանքով ես փորձել եմ Մաշտոցի մասին ասված խոսքերն ամբողջացնել ու մատուցել և’ Հայրենիքիս, և’ Սփյուռքի ողջ հայությանը»:

 
Դիտել են 33 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info