Orange-ի բաժանորդները կարող են ստանալ նվեր սմարթֆոն` այս շաբաթ լիցքավորում կատարելիս

Ամփոփելով ամառային անակնկալների շարքը` այսօր Orange-ը հայտարարեց իր կանխավճարային բաժանորդների համար աննախադեպ հնարավորության մասին: Միայն ընթացիկ շաբաթվա ընթացքում` մինչև օգոստոսի 28-ը, Orange Խոսենք բաժանորդները, ամեն անգամ միանվագ լիցքավորերով հաշիվը 1000 և ավելի դրամով, ձեռք կբերեն հնարավորություն ստանալու iPhone կամ HTC ապրանքանիշերի հինգ սմարթֆոններից մեկը, նախկին շաբաթական 100 ամառային նվերների փոխարեն: Սմարթֆոնները կտրվեն այն հինգ բաժանորդներին, ովքեր կդառնան յուրաքանչյուր 10,000-րդ լիցքավորողները:

Երկուշաբթի օրը` օգոստոսի 29-ին, Orange-ի աշխատակիցները կզանգահարեն հաջողակ բաժանորդներին և կտեղեկացնեն վերջիններիս նվերների մասին: Երևանի բնակիչներն իրենց նվերները կարող են ստանալ Orange-ի գլխավոր խանութից, իսկ մարզերի բնակիչները` իրենց մարզային Orange խանութից:

Հիշեցնենք, որ ամեն անգամ միանվագ լիցքավորելով հաշիվը 1000 և ավելի դրամով` բաժանորդները ստանում են նաև անվճար րոպեներ շաբաթ և կիրակի օրերին Orange ցանցի ներսում զանգելու համար, լիցքավորման պահից 31 օրվա ընթացքում:

Մանրամասները կարելի է գտնել www.orangearmenia.am/promos/crazy-week/ հասցեով:

 
Դիտել են 47 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info