Մարդկային ձգտումների ամենաբարձր նպատակը բարձր բարոյականությամբ օժտված բնավորությունն է…
Ոչ մի նպատակ այնքան բարձր չէ, որպեսզի արդարացնի նրան հասնելու անվայել միջոցները:
***
Պահե՛ք Ձեր ձեռքը տաք վառարանի վրա մեկ րոպե և րոպեն Ձեզ ժամ կթվա, մեկ ժամ նստեք որևէ գեղեցիկ աղջկա ընկերակցությամբ և ժամը Ձեզ րոպե կթվա…Հենց սա է կոչվում հարաբերկանություն…
***
Ապրելու երկու տեսակ կա. դուք կարող եք ապրել եւ վստահ լինել, որ հրաշքներ չեն լինում, կամ` կարող եք ապրել եւ հավատալ, որ կյանքն ինքնին հրաշք է:
***
Յուրաքանչյուր ոք հանճարեղ է: Բայց եթե ձկանը դատեք` ըստ ծառը բարձրանալու նրա ունակության, ապա նա իր ողջ կյանքը կապրի իրեն հիմար զգալով:
***
Ճշմարտությունն այն է, ինչ դիմանում է փորձով ստուգմանը:
***
Այս կյանքում երկու անսահման բան կա` տիեզերքը և մարդկային հիմարությունը. ընդ որում` տիեզերքի հարցում ես վստահ չեմ:
Ալբերտ Էյնշտեյնի մտքերից