Հոկտեմբերի 10-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը ներկա է գտնվել ՀՖՖ-ի կազմակերպած «Արարատ 73» -ի հոբելյանական հաղթանակներին նվիրված միջոցառմանը

77_11973 թվականին մեկ խաղաշրջանի ընթացքում ԽՍՀՄ չեմպիոնի և ԽՍՀՄ գավաթակրի տիտղոսները նվաճած թիմի փառապանծ հաղթանակների առթիվ կազմակերպված երեկոյին ներկա են եղել ՀՀ նախագահ ՍԵրժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և մի շարք պաշտոնատար անձիք ու մտավորականներ:
Ողջունելով Խորհրդային միության մեջ ֆուտբոլի պատմություն կերտած, իրենց կատարյալ խաղով ու հաղթանակներով հայ ժողովրդին ցնծություն պարգևած ֆուտբոլիստներին` նախարար Յուրի Վարդանյանը մեդալներ և կոչումներ է շնորհել «Արարատ 73» ֆուտբոլային թիմի անդամներին:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Ոսկե մեդալով պարգևատրվել է թիմի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը, նախարարության հուշամեդալով` Հարություն Քեհեյանը և Հովհաննես Աբրահամյանը:
Ֆիզիկակական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի կոչումներ են շնորհվել թիմի անդամներ Արմեն Սարգսյանին, Արկադի Անդրեասյանին, Հովհաննես Զանազանյանին և Էդուարդ Մարկարովին:
«Արարատ 73» ֆուտբոլային թիմի մի շարք ֆուտբոլիստներ` Ալյոշա Աբրահամյան, Նորիկ Մեսրոպյան, Սերգեյ Բոնդարենկո, Լևոն Իշտոյան, Նիկոլայ Ղազարյան, Սուրեն Մրտիրոսյան, Արկադի Հարությունյան, Նազար Պետրոսյան և Սերգեյ Պողոսյան, նախարարի կողմից արժանացել են նաև ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչմանը:
Երեկույթի ընթացքում հիշատակվել են նաև թիմի` կյանքից վաղաժամ հեռացած անդամների անունները: Հոտնկայս հարգվել է Ալեքսանդր Կովալենկոյի, Սանասար Գևորգյանի և թիմի պետ Ռոբերտ Ծաղիկյանի խնկարկելի հիշատակը:

 
Դիտել են 70 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info