Բացվեց Beeline նոր գրասենյակ Երևանի Չարբախ թաղամասում

“ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է մայրաքաղաքում նոր Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակի բացման մասին: Գրասենյակը, որը գտնվում է Չարբախ թաղամասում` Արտաշիսյան 85/14 հասցեում, կաշխատի առանց հանգստյան օրերի` ժամը 9:00-ից մինչև 18:00-ը:

“Բաժանորդների թվի ավելացման, ծառայությունների, համակարգչային սարքավորումների ու հեռախոսների տեսականու աճին զուգընթաց անհրաժեշտ է ավելացնել վաճառքի և սպասարկման գրասենյակների քանակը, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ շրջաններում: Մեզ համար բարի ավանդույթ և սեփական ձեռագիր է` գրասենյակների գեղեցիկ և պայծառ դիզայնը: Վստահ եմ, որ նոր գրասենյակի բացմամբ մեր ծառայություններից օգտվելը կդառնան ավելի դյուրին և հարմարավետ այս թաղամասի բնակիչների համար”, – նշեց “ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ Հայաստանի տարածքում գործում է 84 Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակ, որոնցից 24-ը գտնվում է մայրաքաղաքում:

 
Դիտել են 83 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info