“ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Hi-Line ծառայության աշխարհագրության ընդլայնման մասին: Բամբակաշատում, Մալիշկայում, Մրգաշատում, Նալբանդյանում, Փանիկում, Սառնաղբյուրում, Ճամբարակում (Գեղարքունիքի մարզ), ինչպես նաև Արմավիր և Տավուշ գյուղերում ծառայության մատուցման մեկնարկմամբ, այն բնակավայրերի թիվը, որտեղ կարելի է միանալ Hi-Line-ին, հասել է 57-ի: Այսպիսով, “ԱրմենՏել” ընկերությունն անցած տարվա ընթացքում կրկնապատկել է այն բնակավայրերի թիվը, որտեղ հասանելի է Hi-Line ծառայությունը:
“Երկրի լարային ենթակառուցվածքներում ներդրումները և արդիականացման գործընթացը պայմանավորված է “ԱրմենՏել” ընկերության ձգտումով ապահովելու շրջանների բնակիչներին ոչ միայն հուսալի ֆիքսված հեռախոսակապով, այլ նաև որակյալ ինտերնետով: Հենց այս նպատակով Հայասատանի միասնական օպերատորը զարգացնում է լարային ցանցը հասցնելով այն նոր քաղաքներ և բնակավայրեր, առաջարկելով անվճար միացում ծառայությանը, շահավետ սակագներ և ակցիաներ”, – նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նշենք, որ 2011թ-ի հունիս ամսվա վերջում “ԱրմենՏել” ընկերությունը հայտարարեց Hi-Line ծառայությանը միացած 100 հազարերորդ բաժանորդի մասին:
Hi-Line ծառայության բնակավայրերի ամբողջական ցանկի, միացման պայմանների, ինչպես նաև սակագնային փաթեթների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում: