Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնից հեռացել է Սթիվ Ջոբսը

Apple ընկերության ղեկավար Սթիվ Ջոբսը հրաժարական է տվել իր պաշտոնից:

Ինչպես նշել է ընկերության տնօրենների խորհուրդը, խնդրագիրը ընդունված է եւ «անմիջապես ուժի մեջ կմտնի»: 56-ամյա Ջոբսին կփոխարինի ընկերության օպերացիոն տնօրեն Թիմ Կուկը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Ես բազմիցս հայտարարել եմ, որ դուք առաջինը կիմանաք այն մասին, որ եկել է հեռանալու ժամանակը եւ ես այլեւս ի զորու չեմ կատարել Apple-ի գործադիր մարմնի ղեկավարի պարտավորությունները: Ցավոք, այդ օրը եկել է», – գրել է Ջոբսը տնօրենների խորհրդին ուղղված նամակում:

Նա հայտարարել է նաեւ, որ պատրաստ է շարունակել աշխատել ընկերությունում, որին նվիրել է իր կյանքի երկար տարիները:

«Եթե տնօրենների խորհուրդը հարմար տեսնի, ես կցանկանայի աշխատել ընկերության խորհրդի նախագահի պաշտոնում», – գրել է Ջոբսը:

Ջոբսը համոզմունք է հայտնել, որ «նորարարությունների առումով» Apple-ի ամենալուսավոր տարիները դեռ առջեւում են: «Հույս ունեմ դրա վկան լինել եւ նոր պաշտոնում նպաստել ապագա հաջողություններին», – նշել է նա:

Հունվարի 17-ից Սթիվ Ջոբսը գտնվում է արձակուրդի մեջ` առողջական խնդիրների պատճառով:

Ինչպես նշում են փորձագետները, Apple-ի հայտարարությունը եզրափակում է Ջոբսի ղեկավարած 14 տարիների շրջանը, որը դարձավ նոր տեխնոլոգիաների զարգացման եւ աննախադեպ ձեռնարկատիրական հաջողությունների խորհրդանիշը:

Երիտասարդ Սթիվ Ջոբսը պատրաստվում է իր կյանքի առաջին հեռուստատեսային հարցազրույցին եւ ապշում է` ինքն իրեն տեսնելով մոնիտորում:

2005 թվականին Սթիվ Ջոբսը հանդես է գալիս Սթենֆորդի շրջանավարտների առջեւ: Նա խոսում է 1985 թվականին Apple-ից իր հեռանալու, կյանքի եւ մահվան մասին:

Թեգեր:

,
 
Դիտել են 38 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info