Հոկտեմբերի 17-ի մամուլ

mamul«168 ժամ»-ը հարցազրույց է ունեցել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար, վերակազմավորվող ՀՀՇ նախաձեռնության անդամ Հովհաննես Իգիթյանի հետ: «Չեխիայի արտգործնախարարության հատուկ դեսպանորդ Պետր Մարեշը նշել է, որ հնարավոր է՝ Եվրոպայի և Հայաստանի միջև «ինչ-որ փաստաթուղթ հայտնվի սեղանին» Վիլնյուսի գագաթաժողովից հետո», – թերթի այս դիտարկմանը Իգիթյանը արձագանքել է․ – «Այդ ինչ-որ բան ստորագրելու հասկացությունը հենց Հայաստանի իշխանություններից եկավ, ինչը ես դրական չեմ համարում: Եկեք իրավական տերմիններով խոսենք: «Ինչ-որ բան»-ն իրավական կատեգորիա չէ: Ասոցացման պայմանագիրը, կարող ենք ասել, գտնվում է մեր քաղաքական աղբարկղում»: Իսկ հարցին՝ արդյոք «Եվրոպան կգնա՞ Հայաստանի հետ նոր բանակցություններ վերսկսելու քայլին, եթե, ինչպես Շտեֆան Ֆյուլեն էր հայտարարել, «վստահություն այլևս չկա», Հովհաննես Իգիթյանը պատասխանել է․ – «Այո, վստահություն չկա, բայց Եվրամիությունը ոչ շանտաժներով է առաջնորդվում, ոչ էլ բոյկոտի քաղաքականությամբ: Ցանկացած երկրի հետ Եվրոպան՝ լինելով մեծ խաղացող, ունի հարաբերություններ, որոնք կարգավորելու համար ստեղծվում է այդ համաձայնագիրը: Նույնիսկ այս իրավիճակում, հաշվի առնելով, որ Հայաստանը չորս տարի թյուրիմացության մեջ է գցում սեփական հասարակությանը, եվրոպական պաշտոնյաներին, այնուամենայնիվ, Եվրամիությունը որևէ հարաբերությունների մակարդակ հանձնելու է թղթին: Եթե քաղաքական առումով նոր ձևաչափը կունենա միջին մակարդակ, մոտավորապես Ադրբեջանի հարաբերությունների պես, ապա տնտեսական առումով՝ այն կլինի ցածր, անգամ Ադրբեջանի հետ հարաբերություններից ցածր կարգավիճակ պարունակող համաձայնագիր»:

«Հայկական ժամանակ»-ը փոխանցում է․ – «Երեկ ՌԴ նախագահի մամուլի և տեղեկատվության վարչության ղեկավար Ա․ Ցիբուլինը պատասխանեց Զորի Բալայանի՝ Վլադիմիր Պուտինին հասցեագրած նամակի հետագա ճակատագրի վերաբերյալ մեր հարցին: «Նամակին որևէ տեսակի արձագանք նախատեսված չէ», – ահա սա էր Ա․ Ցիբուլինի պատասխանը: Նախօրեին այս վարչությունից մեր թղթակցին հայտնել էին, որ նամակն իրենք փոխանցել են համապատասխան վարչությանը, իսկ հարցին, թե որն է պաշտոնական Մոսկվայի արձագանքը նամակի բովանդակության վերաբերյալ, խոստացել էին պատասխանել մեկ օր անց: Եվ ահա երեկ հայտնի դարձավ, որ Կրեմլում որոշում է կայացվել անարձագանք թողնել Զորի Բալայանի նամակը»:

 
Դիտել են 56 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info