ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային

photo_1Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային:

Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը կարեւորեց Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը եւ Հայաստանի մասնակցությունը Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին: Անդրադառնալով ՀՀ-ՆԱՏՕ փոխհարաբերություններին` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները եվրոպական ինտեգրման քաղաքականության անհրաժեշտ տարրերից է եւ եվրաինտեգրման քաղաքական բաղադրիչը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի կարեւոր ուղղություններից մեկը: «Հայաստանը մտադիր է պահպանել եւ զարգացնել համագործակցության ներկա տեմպերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացմանը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի մասնակցությամբ միջազգային խաղաղապահ գործողություններում իր ներգրավվածությանը»,-ասաց ԱԺ նախագահը: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց ՆԱՏՕ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը եւ, մասնավորապես, տրամադրվող խորհրդատվական օգնությունը, ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքին ցուցաբերվող օժանդակությունը եւ դրանց շարունակականությունը: Խոսելով Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունների խորհրդարանական ձեւաչափի մասին` ԱԺ նախագահը վստահությունը հայտնեց, որ համագործակցությունը Խորհրդարանական վեհաժողովի հետ կրելու է շարունակական բնույթ` ի նպաստ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության հաստատման ու ժողովրդավարության զարգացման:

Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը նշեց, որ ՆԱՏՕ-ն շահագրգիռ է զարգացնել եւ խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ: «ՆԱՏՕ-ի դուռը բաց է, մենք բաց ենք համագործակցության ու պատրաստ ենք աջակցել Հայաստանին եւ հետագա բարեփոխումների եւ եվրաինտեգրման հարցերում», -նշեց պարոն Ապատուրայը: Նա բարձր գնահատեց Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի կազմում, շեշտեց մեր զինվորականների պատրաստվածության բարձր մակարդակը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կարեւորեց Ազգային ժողովի դերը վերահսկողության, թափանցիկության ապահովման, պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների եւ հանրային իրազեկման ոլորտներում, ինչպես նաեւ համագործակցությունը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ կարեւորություն ներկայացնող այլ հարցեր եւս, անդրադարձ կատարվեց տարածաշրջանային հարցերի:

 
Դիտել են 26 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info