Արմինկան օգատործել է իր երեխային ու խաբել եկեղեցուն?

arminkaԼուրեր.ինֆօ-ն գրում է.Այսօր գրեթե ամենուր խոսվում է հայ աստղերի կրոնական պատկանելիության և աղանդավորության մասին; Ինչ խոսք կրոնական համոզմունքը դա ամրդու անձնական անհատական գործն է, այն հրապարակելը կամ չհրապարակելը ևս, սակայն երբ սովորական մեկը չէ, այլ հանրային դեմք ով ունի ազդեցություն, հեղինակություն հասարակության մեջ և ինչու չէ նաև այլևայլ հանգամանքներով պայմանավորված, լծակներ նույն հասարակության վրա, ապա այստեղ այդ անձնական խնդիրը որոշակիորեն դուրս է գալիս իր նեղ վիճակից և դառնում կարևոր հանրության համար, քանի որ չի բացառվում, որ վերջինս կամա կամ ակամա վերածվի այս կամ այն կրոնական աղանդի քարոզչամեքենայի ձեռքին ուղղակի որպես գործիք; Երբ լրատվամիջոցներից մեկը հետևելով աղանդավորական հովիվներից մեկի ֆեյսբուքյան էջին գտնում է այնտեղ հրապարակված լուսանկարներ, որտեղ մեր աստղերից կան, ապա միթե սա իր մեջ չի պարունակում քողարկված քարոզչություն, միթե չի պարունակում քողարկված հոգեորսություն … ավելի հակված եմ կարծելու, որ դա կա և այստեղ ուղղակի չքմեղանքի համար նոր ձևեր կգտնվեն անպայման, ինչպես ասենք Արմինկան արեց սեփական զավակին օգտագործելով որպես չքմեղանք սեփական աղանդավորությունը քողարկելու համար; Սա հարցերից մեկն է դեռ, սակայն իմ կարծիոքվ կա ևս մեկ հարց. Արմինկայի երեխան անչափահաս է, հետևաբար նաև, երբ տարել է Առաքելական եկեղեցի մկրտելու, ինքն ու կնքահայրն են հանդես եկել որպես երաշխավորներ; Ստացվում է, որ և Արմինկան և կնքահայրը պարզապես ստախոսներ են, շարքային խաբեբաներ, որովհետև բացառված է, որ չհարցնեին Արմինկային կամ գոնե կնքահորը, թե պատկանում են արդյոք Հայ Եկեղեցուն կամ ոչ, քանի որ որքան տեղյակ եմ հայ Եկեղեցում մկրտվել կարող է Հայ Եկեղեցու զավակ ազգությամբ հայ /կամ երբ մեկ ծնողն է հայ / երեխան; Հետևաբար կարելի է ուղղակի հարց դնել Արմինկայի երեխայի մկրտության օրինականության հարցում և այն ճանաչել անվավեր և կրոնական եկեղեցական իմաստով կամ նույնիսկ պետական օրենքով Արմինկային խաբեբայության ու ստախոսության համար կանչել պատասխանատվության; Իսկ եթե Արմինկան դարձի է եկել և խզել իր կապերը աղանդավորության հետ, ուրեմն նա պետք է հանդես գա հայտարարությամբ և ներկայացնի թե Առաքելական որ համայնքի` ծխի անդամ է, և ինչպես է իրականացվել իր ապաշխարության և Հայ Առաքելական Եկեղեցու հետ հաղորդակցության վերականգնումը` որպես նախկին աղանդավոր; Միաժամանակ նույնաբնույթ հայտարարությամբ պետք է հանդես գա նաև տվյալ ծխական հովիվը; Հակառակ դեպքում Արմինկան կմնա որպես շարքային ստախոս;

Արսեն Լևոնյան

 
Դիտել են 567 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info