Հոկտեմբերի 22-ի մամուլ

mamul«Ժամանակ»-ը անդրադառնում է տեղեկություններին, թե նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորելիս «Զվարթնոց» օդանավակայանում վիճել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: «Հետաքրքիրն այստեղ ըստ էության այն է, որ արձանագրվել է «շփում» ՕԵԿ-ի և ԲՀԿ-ի միջև: Խնդիրն այն է, որ այս երկու կուսակցությունները բավական միանման և հետաքրքրական դերակատարում են ունեցել իշխանական համակարգում: Երկուսն էլ, ըստ էության, տարբեր ժամանակահատվածներում կատարել են իշխանության և հասարակության միջև բուֆերի դեր, այսինքն՝ այդ ուժերը տարբեր ժամանակահատվածներում իրենց վրա են վերցրել ընդդիմադիր էլեկտորատի մեծ մասի չեզոքացումը, հասարակական էներգիայի մարումը՝ հանդես գալով ընդդիմադիր դիրքերից, իսկ որոշ ժամանակ անց պաշտոնապես կամ էլ իրենց ակնհայտ գործողություններով համագործակցել են իշխանությունների հետ», – գրում է թերթը:

Թեման շարունակում է «Հայկական ժամանակ»-ը՝ գրելով․ – «Վերջին օրերը ակնհայտորեն Ծառուկյանների լավագույն օրերը չեն: Գյուղատնտեսի օրվան նվիրված միջոցառումից հետո «Ֆերմերների ազգային միավորման» նախագահ Ռոզա Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում դժգոհություններ է հայտնել․ – «Ես շատ վիրավորված եմ: Ինչո՞ւ չպիտի վիրավորվեմ, էդ ո՞ւմ մայրը լինի, որ չի վիրավորվի: Եթե որդին 200 մլն է նվիրում կարկտահար եղած մարզին, ու էսօր նրան մի վկայականի չեն արժանացնում, էդ ո՞ր մայրն է, որ պետք է լռի», – ասել է նա՝ նկատի ունենալով, որ գյուղատնտեսության նախարարությունը բազմաթիվ մարդկանց երեկ պարգևների է արժանացրել, իսկ իրեն և որդուն՝ ոչ: Ու դրանից նեղացած՝ Ռոզա Ծառուկյանը որոշել է հրաժարական տալ «Ֆերմերների ազգային միավորման» նախագահի պաշտոնից»:

«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է․ – «Կիրակի օրը Հայաստանի գրողների միության համագումարն էր: Թվում էր՝ շանս է տրված, որ գրողների մեծ ընտանիքը վերանայի իր անցած ու անցնելիք ուղին, փորձի իրական մտավորականների գործուն և ակտիվ կառույց ձևավորել: Սակայն ի՞նչ կատարվեց: Մի խայտառակ խառնաժողով տեղի ունեցավ, որի ժամանակ, ներեցեք արտահայտության համար՝ շունը տիրոջը չէր ճանաչում: Ոչ մի գրագետ ու խելամիտ ելույթ, ոչ մի կոնկրետ և օգտակար հարցադրում: Յուրաքանչյուրն իր առաջ մի խնդիր էր դրել․ ինչպես անել, որ իր ցանկալի մարդն ընտրվի ՀԳՄ նախագահ»:

«Չորրորդ իշխանության» փոխանցմամբ էլ՝ կրքերը ՀԳՄ-ում երեկվա դրությամբ չէին հանդարտվել: «Հնարավոր է, որ շատերն այդպես էլ չհամակերպեն տեղի ունեցածի հետ և ստորագրահավաք սկսեն՝ արտահերթ նոր համագումար հրավիրելու և կանոնադրական փոփոխություններ անելու նախաձեռնությամբ», – գրում է թերթը:

 
Դիտել են 114 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info