“Մուրանն” առաջարկում է ավտմեքենաների փոխանակման նոր ծրագիր

Հայաստանում ՆԻՍՍԱՆ ընկերության պաշտոնական ներկայացուցիչ “Մուրան” ընկերությունը 2011 թ. օգոստոսի 25-ից սկսում է լայնածավալ ակցիա, որի շրջանակներում հաճախորդներին հնարավորություն կտրվի ձեռք բերել բոլորովին նոր ՆԻՍՍԱՆ մեքենաներ` փոխանակելով դրանք 2002 թ. բարձր արտադրությամբ ցանկացած մակնիշի փոխադրամիջոցների հետ:

Ակցիան ներառում է Կոմիտաս 47 հասցեում ներկայումս առաջարկվող Nissan–ի բոլոր մոդելները` սկսած հարմարավետ քաղաքային Micra-ից, մինչև հզոր ամենգնաց Patrol: Ակցիան կտևի մինչև հոկտեմբերի 1-ը: Ինչպես տեղեկացրեցին ՙՄուրան՚ ընկերությունից` այնտեղ պատրաստ են փոխանակել ցանկացած մակնիշի ավտոմեքենա, որը կհամապատասխանի ակցիայի պայմաններին և դրական գնահատականի կարժանանա ընկերության մասնագետների կողմից: Գնահատված մեքենան ընկերությունն ընդունում է` որպես կանխավճար ապագա ՆԻՍՍԱՆ-ի համար, իսկ մնացորդի վճարման կարգը կարող Է որոշել ինքը` հաճախորդը: Մնացորդը կարող է վճարվել կանխիկ, կամ ձևակերպվել ապառիկ:

Այս հետաքրքիր նախաձեռնության կարգախոսն է. “Եկել է նոր ՆԻՍՍԱՆ վարելու ժամանակը”:

 
Դիտել են 108 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info