Հոկտեմբերի 23-ի մամուլ

mamulԹերթերը այսօր անդրադարձել են Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի անակնկալ փոփոխությանը:

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ – «Իսկապես հետաքրքիր է, թե նա [Ռուբիկ Հակոբյանը] ինչո՞ւ որոշեց թողնել այս, թող որ խիստ փոքրաթիվ, բայց ամեն դեպքում՝ խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնը: Առայժմ լռություն է այս հարցի շուրջ: Նման պայմաններում քիչ թե շատ հավանական ենթադրություններից մեկն այն է, որ Ռուբեն Հակոբյանին ուղղակի չներվեց Զարուհի Փոստանջյանի ստրասբուրգյան դրսևորմանը տված գնահատականը: Հիշեցնենք. Ստրասբուրգում տեղի ունեցածից հետո Ռուբեն Հակոբյանը մասնավորապես նշել էր, որ ինքը նման հարց չէր տա, շատ լավ իմանալով, որ դա կարող է օգտագործվել մեր երկրի վրա ճնշում գործադրելու նպատակով: Նա նաև նշել էր, որ «Ժառանգություն» խմբակցության հետ համաձայնեցված չի եղել Զարուհի Փոստանջյանի հարցը: Ենթադրելի է, որ կուսակցապետ Րաֆֆի Հովհաննիսյանը նման «բացահայտումների» համար էլ Ռուբեն Հակոբյանին ի վերջո հրաժարականի դիմում գրելու անհրաժեշտության առաջ է կանգնեցրել: Դե ինչ, աղմկարարներին մեզանում միշտ էլ գնահատել են: Սպասենք, թե երբ Զարուհի Փոստանջյանը կդառնա «Ժառանգության» առաջնորդ»:

«Ժամանակ»-ը գրում է․ – «Խնդիրն այստեղ «Ժառանգությունը» չէ, ոչ էլ փոխատեղումները խորհրդարանական խմբակցությունում: Այստեղ նկատվում է մի հատկանշական պրոցես, որ սկսվել է ողջ քաղաքական դաշտի համար կարծես թե: Համենայնդեպս, այս ամենը հետաքրքրական է երեկ ծագած ՕԵԿ – ԲՀԿ վիճաբանության ֆոնին: Ըստ էության, Հայաստանի ներքաղաքական կյանքում սկսվել է փոխադարձ հարաբերությունների պարզաբանման, այսպես ասած՝ «ռազբորկաների» մի փուլ, երբ իրար հետ հարաբերություններ են ճշտում և՛ ընդդիմադիր կուսակցության ներսում, և՛ իշխանության ներսում: Առաջիկայում, ամենայն հավանականությամբ, մենք ականատես կլինենք ՀՀԿ ներկուսակցական հարաբերությունների ճշտման: Դաշնակցության ներսում ակնհայտորեն առկա են «տարընթերցումներ», որոնք պայմանավորվեցին և՛ Սերժ Սարգսյանից դեսպանների պաշտոն վերցնելով, և՛ այս ֆոնին վարչապետին հայտարարած ինչ-որ պատերազմի մասին Հրանտ Մարգարյանի՝ կուսակցական աջակցություն չստացած հայտարարություններով: Հայաստանի քաղաքական դաշտում, մասնավորապես՝ խորհրդարանական ուժերի շրջանում սկսվել է մեծ վերադասավորումների մի փուլ, որն ակնհայտորեն միտված է իշխանության համար նոր պայքարի, այսպես ասած, հերթական անգամ թեժացող շրջանին: Պայմանականորեն այդ շրջանը կարող ենք համարել 2017-18, քանի որ հերթական ընտրությունները այդ ժամանակահատվածում են: Սակայն, չնայած ֆորս-մաժորի նախադրյալների բացակայությանը, նման զարգացումը բացառել, բնականաբար, չի կարելի»:

«Հայկական ժամանակ»-ը անդրադարձել է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրմանը՝ գրելով․ – «Նոր համակարգի ներդրման առումով այս տարվա սեպտեմբերի 3-ից ծագել է մի խնդիր, որը դեռ չի քննարկվում: Կենսաթոշակային նոր համակարգը, որը մշակվել է տարիներ շարունակ, նախատեսված է այն Հայաստանի համար, որը ունի սեփական արժույթ և ինքն է իրականացնում իր դրամավարկային քաղաքականությունը: Սակայն սեպտեմբերի 3-ին պարզվեց, որ Հայաստանը գնում է Մաքսային միություն: Իսկ Մաքսային միությունը Եվրասիական միության առաջին փուլն է: Եվրասիական միությունը, ուր գլխապատառ գնում է մեր իշխանությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ենթադրում է միասնական արժույթ: Այլ կերպ ասած՝ Եվրասիական միությունը, ինչպես այժմ Եվրամիությունն է, պետք է լինի մեկ արժույթի գոտի: Այսինքն Հայաստանը կդառնա Եվրասիական միության անդամ, կմտնի պայմանականորեն ասած՝ ռուբլու գոտի ու կկորցնի սեփական դրամավարկային քաղաքականություն վարելու իրավունքը՝ հրաժարվելով սեփական դրամից: Սա ոչ ցանկություն է, ոչ էլ չարագուժում․ սա ինքնըստինքյան է լինելու: Ինչպե՞ս է այս պայմաններում գործելու կենսաթոշակային նոր համակարգը, արդյոք այդ նոր համակարգի ներդրմանը վերաբերող ՀՀ օրենսդրությունը նախատեսո՞ւմ է նման զարգացում: Երեկ մեր թղթակիցը փորձել է այս հարցերի պատասխանները ստանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից, սակայն ապարդյուն»:

 
Դիտել են 64 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info