Հոկտեմբերի 24-ի մամուլ

mamul«Ժամանակ»-ը «Հայաստանի խմորը շատ ջուր կպահանջի» վերնագրի ներքո գրում է․ – «Եվրոպային գոնե այսօր Հայաստանից այլևս ոչինչ պետք չէ: Վիլնյուսից հետո Եվրոպան կմտածի, թե ինչ է իրեն պետք և կառաջարկի արդեն դրա վերաբերյալ տարբերակներ, զարգացման սցենարներ, միգուցե բովանդակային նորություններ: Եթե Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի հարցում Վիլնյուսը բարեհաջող անցնի, ապա այստեղ, իհարկե, Հայաստանի համար հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում ՝ Բրյուսելը կարող է դրանից հետո ավելի մեծ ուշադրություն դարձնել Հայաստանի վրա: Եթե ոչ, ապա Եվրոպան կարող է Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը կորցնել և առաջնորդվել նվազագույն անհրաժեշտության սկզբունքով, ինչն, իհարկե, Հայաստանի զարգացման շահերից չի բխում»:

«Հրապարակ»-ը, անդրադառնալով Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի թափուր տեղի համար Քաղծառայության խորհրդի հայտարարած մրցույթին, գրում է․ – «Թափուր տեղի համար հայտարարված մրցույթի պահանջների մեջ, սակայն, երկու ուշագրավ կետ կա: Մեկը, համենայնդեպս, զավեշտալի է: ԲՈՀ-ի նախագահի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է «համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն» և ռուսերենի ազատ տիրապետում: Եթե առնվազն զարմանալի է, որ 21-րդ դարում համակարգչով աշխատելու ունակության մասին հատուկ նշում են կատարում մի կառույցի ղեկավարի դեպքում, ով ժամանակակից գիտական աշխատությունների բարձր մակարդակն ստուգելու առաքելություն ունի, ուստիև համակարգչից և ինտերնետից օգտվելու հույժ անհրաժեշտություն, ապա ռուսերենի իմացությունը թերևս Մաքսային միությանն ուղղված ռևերանս է: Ինչու ոչ անգլերեն, որը միջազգային լեզու է, այլ՝ ռուսերեն: Ակնհայտ է, որ ոչ միայն ՀՀ քաղաքական, այլև գիտական ու կրթական շրջանակներն են կամաց-կամաց տեղավորվում ռուսական օրիենտացիայի ուղեծրում: Հաջորդ քայլը կլինի ռուսերենը պետական լեզու հայտարարելը»:

«168 ժամ»-ը գրում է․ – «Կոռուպցիան և ամենաթողությունը ոչ թե վերացական հասկացություններ են, այլ հնարավոր է չափել դրանց պատճառած վնասը: Policy Forum Armenia վերլուծական կենտրոնի փորձագետները իրենց հեղինակած «Կոռուպցիան Հայաստանում» զեկույցում հենց դա էլ արել են և հաշվարկել, որ ՀՀ բյուջետային կորուստները գերազանցում են ՀՆԱ-ի 7 տոկոսը: Օրինակ՝ 2012 թվականի բյուջետային կորուստը կազմել է մոտ 750 միլիոն դոլար: Իսկ կոնկրետ կոռուպցիայի պատճառով տնտեսական աճի ցուցանիշը տարեկան կրճատվում է 2 տոկոսային կետով: Այսինքն՝ Հայաստանի ՀՆԱ-ն այսօրվա 10․5 միլիարդ դոլարի փոխարեն կարող էր լինել ավելի քան 16․4 միլիարդ, եթե կոռուպցիայի դեմ իրական պայքար մղվեր և վերացվեին կառավարման համակարգի թերությունները»:

 
Դիտել են 66 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info