Գործող իշխանության միակ խելամիտ որոշումը

flag-RF1Եվ այսպես, ըստ ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի հայտարարության, որ տարածել է РИА-Новости-ն, Հայաստանը պատրաստ է գրեթե ողջ ծավալով ընդունել Մաքսային միություն մտնելու համար անհրաժեշտ պարտավորությունները: Այդ հարցի համար ստեղծված աշխատանքային խումբը «ճանապարհային քարտեզ» կներկայացնի արդեն այս դեկտեմբերին;
Նկատենք, որ նախօրեին Մինսկում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստը` անդամ երկրների ղեկավարների գլխավորությամբ, որի ընթացքում քննարկվել են ՄՄ Հայաստանի անդամագրվելու հեռանկարները:
Շուվալովի խոսքով, տեղի կայացած նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը խնդրել է Մաքսային միության ղեկավարներին` հնարավորություն տալու հանրապետությանը հնարավորինս արագ վավերացնել անհրաժեշտ փաստաթղթերը: Ընդ որում, նա նշել է, որ, ի տարբերություն Ղրղզստանի, որը խնդրել է Մաքսային Միություն մտնելիս որոշակի վերապահումներ անել, Հայաստանը պատրաստ է ամբողջովին ընդունել բոլոր համաձայնագրերը:
Շուվալովը մեջբերել է հայկական կողմի հայտարարությունը, համաձայն որի, Հայաստանի իշխանությունները «պատրաստ են ողջ ծավալով, առանց որեւէ վերապահման միանալ ողջ իրավա-պայմանագրային բազային եւ պահպանել բոլոր նորմերը»:
նախ անհասկանալի են հետևյալ հարցերը.
1 Ինչու հայկական կողմը այս մասին դեռ լուռ է
2. Որքանով է կոմպիտենտ ռուսական կողմը հնչեցնել նմանօրինակ հայտարարություն, երբ դեռ հայկական կողմը պաշտոնապես հաղորդում չի տվել
3. Ինչն է պատճառը նման շտապողականության
4. Որքանով է ՀՀ նախագահն իրավասու միանձնյա նման ցանկություն հայտնելու կամ նման խնդրանքով հանդես գալու, քանի որ հարցը համապետական նշանակություն ունի և գոնե հպանցիկ պետք է անցներ Ազգային Ժողովով /թեկուզև ֆորմալ պահանջներից ելնելով, ձևականորեն/;
Սա դեռ այն հարցերն են, որ յուրաքանչյուր քաղաքացու մոտ, ով մի փոքր սիրում է այս քարքարոտ երկիրը, կունեա իր մեջ առաջին պահին; Անշուշտ ես ունեմ այդ հարցերի պատասխանները իմ մեջ, որ ինքս եմ փորձել ձևակերպել ու եզրահանգել իրավիճակի վերլուծությամբ, սակայն այնուամենայնիվ հետաքրքրական կլիներ պաշտոնական աղբյորների պատասխանը; Թեև կուզենամ կներկայացնեմ իմ պատասխանները.
1. Հայկական կողմը լուռ է, քանի որ ասելիք չունի իր ժողովրդին, իր քաղաքացիներին, քանի որ գիտի, ինչ էլ ասի դա կհնչի արհեստական ու կդիմավորվի կամ կատարյալ անտարբերությամբ կամ էլ ուղղակի` «հենց ընենց էլի ձեռքի հետ», ինչպես կառավարվում է ողջ երկիրը վերջին տարիների ընթացքում, ինչպես իշխանությւունների վերաբերմունքն է սեփական քաղաքացիների, սեփական ժողովրդի հանդեպ. մեղմ ասած, ինչ ասի իշխանությունը, եթե գիտի, որ չի վայելում իր ժողովրդի գոնե փոքրամասնության վստահությունը, էլ չենք խոսում մեծամասնության մասին.
2. Ինչ ինչ բայց այս դեպքում և հոտայսու էլ, կոմպիտենտության հարցը լիովին դուրս է գալիս քննարկման թեմա լինելուց; Եթե ՌԴ պաշտոնյան Հայաստանը համարում է երկրորդ Կալինինգրադ, եթե հայ մտավորականը սիրատոչոր նամակ է գրում ՌԴ նախագահին, որն ավելի շատ հավատարմության երդմնագիր էր, քան հայ մտավորականի սթափ դատողականությամբ գրված նամակ, եթե մենք ի վերջո ամեն բան մեր երկում սկուտեղի վրա դրած մատուցում ենք ռուսներին, էլ ինչ կոմպիտնենտության մասին կարող է խոսք լինել. դա նույնն է, որ ՌԴ դաշնային սուբյեկտներից մեկի վարչակազմը ասենք նեղանա Մոսկվայից, որ մի նախագծի մասին իրենցից շուտ են հայտարարել;
3. Այ շտապողականության հարց իրապես կա, քանի որ ամենամիամիտ մարդն էլ տեսնում է, որ իրավիճակն արդեն դուրս է եկել վերահկողությունից ու կարող է ավարտվել կամ կատաստրոֆայով կամ անկանխատեսելի շրջադարձով, որոնք երկուսն էլ ներկայիս իշխանության համար անընդունելի են;
Արտագաղթի ահռելի չափեր, ծանրագույն սոցիալական վիճակ և հասարակության սոցիալական ծայրահեղ բևեռացվածություն, կոռուպցիայի ահռելի չափեր և դրան զուգահեռ անիմաստ կառավարական որոշումներ կապված բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի 200-210 տոկոս ավելացման հետ, երկրի թիվ մեկ պաշտոնյաի կողմից աշխատավարձերի կրկնակի բարձրացման խոստում գալիք տարվա հունվարի մեկից և վարչապետի հայտարարություն, որ աշխատավարձերը կբարձրանան եկող տարվա հունիս հուլիս ամիսներին միայն այն էլ չնչին կերպով, 200 միլիոն դրամի բառացի փոշիացում երևանյան տոնակատարության և 56 միլիոնի փոշիացում միայն մեկ անկախության օրվա համերգի դիմաց, այն դեպքում երբ երկրի ամեն երրորդ քաղաքացին օրվա հացի պայքարի մեջ է… միթե այս ամենը չի ասում այն մասին, որ կառավաորությունն ու առհասարակ գործող իշխանությունն անադեկվատ է իրականության հանդեպ ու այլևս իրավիճակը դուրս է եկել վերահսկելիությունից և միակ ճանապարհը երկրի ավերակները ռուսներին հանձնելն է գոնե հնարավոր ապստամբությունից, կամ որ ավելի վատ է հնարավոր սոցիալական ու քաղաքացիական պատերազմից խոսւափելու համար, թեկուզև միայն այն պատճառով, որ ստեղծված սարսափելի բևեռացումը հասրակության մեջ բերում է զուտ մարդկային ատելության` չունևորն ունևորի հանդեպ, աղքատ մեծամասնությունը քրեա-օլիգարխիկ խմբի ու նրա արբանյակների հանդեպ /վատն էլ այն է, որ իշխանությունն այդ խմբի մի մասն է նկատվում/; Այս իրավիճակում այս իշխանության միակ խելամիտ քայլը երկիրը հնարավորիս արագ ռուսներին հանձնումն է, որով գոնե մի բան կստացվի մի բան ոտքի կկանգնի ու ժողովուրդը կապրի թեկուզ և «ռուսական սապոգի» աշխանության տակ. ի վերջո այս պահին հարց է դրված ժողովրդի սոցիալական վիճակով պայմանավորված` լինել-չլինելու և ոչ թե վեհ գաղափարներին հավատարիմ մնալու;
4. Այս հարցին պատասխանելու կարիք չկա, քանի որ բոլորս էլ գիտենք ով ով է ու արդեն նախորդ պատասխանն իր հրամայականներով փակում է այս հարցի անհրաժեշտությունն առհասարակ;
Հրագ Հարությունյան

 
Դիտել են 72 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info