ՀՀ վարչապետի ուշացած արդարացումը

TigranSargsyanԱյսօր կառավարությանը հաջորդ տարվա պետական բյուջեն ներկաայցնելիս վարչապետ Տ. Սարգսյանը անդրադարձել է հասարակության համար ցավոտ` գործազուրկների նպաստի վերացման խնդրին; Ըստ Պրն. Սարգսյանի. «Նախորդ տարիների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ունենք խիստ անարդյունավետ համակարգ: Այդ գումարի 94%-ը չէր հասնում այն մարդուն, ով աշխատանք էր փնտրում: Սա մեր երկրի համար արդյունավետ չէ, շատ երկրներ այսպիսի համակարգ չունեն: Աղքատ երկրների համար այս համակարգը չի կարող արդյունավետ լինել եւ չի կարող նպաստել սոցիալական խնդիրների լուծմանն ու աշխատատեղերի ստեղծմանը»; վարչապետը նաև հավելել է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է հետեւողականորեն աշխատավարձեր բարձրացնելու քաղաքականությունը: Չգիտեմ ում համար է հասկանալի, ում համար ոչ, սակայն ես ունեմ մի քանի հարցեր.
1. քանի տարի է, որ գործում է գործազուրկների նպաստի ծրագիրը
2. քանի տարի կպահանջվեր, որպեսզի հասկանար մեր կառավարությունը, որ դա գործող կամ արդյունավետ համակարգ չէ
3. հետևում է արդյոք Կառավարությունը խելամիտ կամ ողջամիտ ժամկետ ասվածին իր ուսումնասիրությունների մեջ
4. միթե նորույթ էր կառավարության համար, որ մեր սոցիալական ապահովության ոլորտում անելիքները կարելի է ասել ամեն քայլափոխի են
5. անցած տարիներին ուղղակի ասած փոշիացված այդ 94 տոկոս գումարները ով է փոխհատուցելու, չէ, որ դրանք մեր` հարկատուներիս տված գումարներն են
6. աշխատավարձերի ինչպիսի հետևողական բարձրացման մասին է խոսում ՀՀ վարչապետը, երբ հետևողական բարձրացավ միայն իր ՀՀ նախագահի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը և այն էլ ինչպես բարձրացավ
7. եթե մենք աղքատ երկիր ենք, ինչպես նույն վարչապետը թույլ տվեց, որ Երևանի տոնակատարության համար մեր աղքատ երկրի աղքատ բյուջեն 200 միլիոն դրամ ծախսի կամ 55 միլիոն դրամ էլ հատկավցի Նունեի համերգի համար;
Սրանք հարցեր են, որոնց համատեքստում վարչապետի խոսքերն ուղղակի հնչում են որպես ուշացած արդարացում;
ՀրԱգ

 
Դիտել են 70 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info