Նախագահը ներկա է գտնվել «Երիտասարդների ներուժը» խորագրով կինոփառատոնի բացման արարողությանը

4441_b_1Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է գտնվել «Երիտասարդների ներուժը» խորագրով ամերիկյան վավերագրական ֆիլմերի կինոփառատոնի բացման արարողությանը: Փառատոնը մեկնարկել է Նյու Յորքի Բրուքլին թաղամասի դպրոցներից մեկի շախմատի երիտասարդական թիմի մասին պատմող «Բրուքլինյան ամրոց» ֆիլմի պրեմիերայով, որը ցույց է տալիս, թե ինչպես է շախմատի նկատմամբ սերն օգնում երեխաներին հաղթահարել բոլոր դժվարությունները և ամրապնդում սեփական ուժերի նկատմամբ վստահությունը՝ այն մտայնությամբ, որ եթե նրանք կարող են տիրապետել աշխարհի այս ամենադժվար խաղին, ապա կյանքում կարող են հասնել ավելիին:

Միջոցառումը համատեղ կազմակերպել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը:

Մինչ ֆիլմի ցուցադրումը Հանրապետության Նախագահը «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում դիտել է բեմի վրա ընթացող շախմատի մրցաշարի ավարտական մասը: Միաժամանակյա խաղին երեխաների հետ մասնակցել են Հայաստանի շախմատի ազգային հավաքականի անդամներ:

Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել նաև «Իմ ոգեշնչման աղբյուրն իմ ուսուցիչն է» թեմայով շարադրության մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:

 
Դիտել են 33 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info