Հոկտեմբերի 31/նոյեմբերի 1-ին Երևանի մի շարք տարածքներում ջուր չի լինի

jur«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 31-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան 11-ից բարձր կենտ և 20-ից բարձր զույգ համարների, Տերյան 25-ից բարձր կենտ և 40-ից բարձր զույգ համարների, Մաշտոցի 37-ից բարձր կենտ և 48-ից բարձր զույգ համարների, Նալբանդյան 19-ից բարձր կենտ և 96-ից բարձր զույգ համարների, Հանրապետության 76-ից բարձր համարների, Խանջյան 37-ից բարձր համարների, Սայաթ Նովա 1-33 համարների, Թումանյան 2-10, 21, 21/1, 30, 32 համարների,  Բաղրամյան 1-4 համարների, Մոսկովյան, Մոսկովյան անցուղի, Կորյուն, Բայրոն, Գ.Քոչար, Իսահակյան, Թամանյան փողոցների, Օպերայի և բալետի թատրոնի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:

Իսկ մայրուղային ջրագծի վթարի վերացման հետ կապված, հոկտեմբերի 31-ին ժամը 9.00-ից մինչև նոյեմբերի 1-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին, 2-րդ զանգվածների ու հարակից տարածքների, Նորք-Մարաշ վարչական շրջանի, Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ և Մուշավան թաղամասերի, Դավիթ Բեկ փողոցի մասնավոր տնատիրությունների ու արտադրական տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 
Դիտել են 95 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info