Նոյեմբերի 5-ի մամուլ

mamulՄեկնաբանելով էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի այն հայտարարությունը, թե Հայաստանի գազի սուբսիդավորման դիմաց Երևանը որոշում է կայացրել մտնել Մաքսային միություն, «Ժամանակ»-ը նկատում է․ – «Փաստորեն, Հայաստանի ինքնիշխանությունն ու ապագան վաճառվել են 30 տոկոսով, այսինքն՝ այդ 30 տոկոսն, ըստ էության, դառնում է Հայաստանի համար այն «30 արծաթը», որով դավաճանվում է Հայաստանի անկախությունը, որով կատարվում է Հայաստանի ինքնիշխանության, ըստ էության, հուդայական մատնությունը: Խոսքը տվյալ դեպքում մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին է, սակայն ինքին փաստը, որ Մաքսային միություն մտնելու մասին Հայաստանի որոշումը կոնկրետ գին է դառնում, արդեն իսկ խոսուն է, չափազանց խոսուն: Եվ այս ամենն, իհարկե, այն իրավիճակի դիմաց, որ առկա է Հայաստանում, քանի որ Հայաստանը գազի գնի թանկացման հարցում դիմադրունակություն չունի այն պատճառով, որ անկախության երկու տասնամյակների ընթացքում ոչ միայն չի կարողացել հոգ տանել էներգետիկ անկախության և մրցունակ, մրցակցային տնտեսության մասին, այլ նույնիսկ ամեն ինչ արել է էներգետիկ անկախության հնարավորությունները սպառելու համար»:

Հիշեցնելով, որ այսօր լրանում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնավարման ժամկետը, «Հրապարակ»-ը գրում է․ – «Թեպետ, ըստ օրենքի, նա ևս մեկ անգամ առաջադրվելու հնարավորություն ունի, բայց վերջերս լուրեր կային, թե Սերժ Սարգսյանը մտադիր է փոխել նրան: Սակայն Զաքարյանը երեկ գնացել է ԱԺ՝ պատգամավոր, իր որդու քավոր Մհեր Սեդրակյանի մոտ: Նա բարձր տրամադրություն է ունեցել և լրագրողների հարցերին չի պատասխանել: «Ձեզ հետ լավ է, բայց ձեր հարցերին կպատասխանեմ այն ժամանակ, երբ կներկայանամ Ազգային ժողով», – ասել է Զաքարյանը՝ ըստ էության չբացառելով իր վերանշանակման հավանականությունը»:

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանը մտադիր է հունվարի 1-ից քաղաքային տրանսպորտի ուղեվարձը դարձնել 150 դրամ: «Իշխանությունը, հաշվի առնելով իր նախորդ դառը փորձը, ուղեվարձի թանկացման համար ընտրել է Նոր տարին՝ հաշվարկելով, որ ամանորի եռուզեռի մեջ հանրության շրջանում արձագանքը նախորդի պես բուռն չի լինի, բացի այդ, ցուրտ կլինի և երիտասարդները փողոց դուրս չեն գա: Ընդ որում, մինչ սույն որոշման հրապարակումը հանրությանը, ըստ նույն աղբյուրների, կներկայացվի, որ տրանսպորտի ուղեվարձը դառնալու է 200 դրամ, բայց վերջում ՀՀ քաղաքացիներին իբր «ադալժենի» կարվի և իշխանությունների հաշվարկով, բոլորը գոհ կլինեն, որ գոնե 150 դրամ են վճարելու», – գրում է թերթը:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է․ – «Ռուսաստանում իսկապես նկատվում է ազգայնականության, այլատյացության բռնկում, որը, հավանաբար, որոշ չափով ուղղորդվում է Կրեմլից: Հակառակ դեպքում, եթե ՌԴ իշխանությունները դեմ լինեին անհանդուրժողականության այս ցույցերին, նրանք գիտեն, թե ինչպես կարելի է «ոչ քնքշաբար» վարվել ցուցարարների՝ տվյալ դեպքում «ռուսական երթերի» մասնակիցների, «հարավկովկասյան», «հակամիգրանտական» ջարդարարների հետ: Հարկ չկա, երևի, հիշեցնելու, թե այս կամ այն երկրի պատմության մեջ երբ, որ պահին է տարածվում այլատյացության համաճարակը՝ երբ պետական շինարարության և տնտեսական ոլորտում, մեղմ ասած, պարծենալու բան չկա»:

 
Դիտել են 106 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info