Նոյեմբերի 6-ի մամուլ

mamulՄամուլը լայնորեն անդրադարձել է երեկ Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին:

«Ժամանակ»-ը գրում է․ – «Տեղի ունեցածի վերաբերյալ հասարակության կարծիքը տարբեր է, շատերը Շանթ Հարությունյանի գործողությունները չհաշվարկված, ոչ ադեկվատ են համարում, շատերը համարում են, որ Հարությունյանը համարձակ և անձնազոհ քայլի է գնացել հանուն հասարակությանը արթնացնելու»:

«Ժողովուրդ»-ը գրում է․ – «Այն, ինչ երեկ տեղի ունեցավ Մաշտոցի պողոտայում, շատերի համար անսպասելի էր: Իհարկե, երկրում առկա ծանրագույն սոցիալական վիճակն ի վերջո կարող էր հանգեցնել նման ընդվզման կամ ինքնաբուխ պոռթկման, սակայն ոչ ամենևին այն տեսքով և ոչ ամենևին այն մարդու առաջնորդությամբ, ով երեկ մի խումբ «դուբինկայավոր» կողմնակիցների հետ փորձեց երթով գնալ Բաղրամյան 26-ը գրավելու»:

«Հրապարակ»-ը իր խմբագրականում գրում է․ – «Նման զինամթերքով ու զորախմբով հեղաշրջում անելն անշուշտ ֆանտազիայի ոլորտից է, սակայն մարդկանց արթնացնել, փողոց հանել, այնպես անել, որ իրենց մասին խոսեն, իրենց արածը քննարկեն, «հեղափոխականներին» հաջողվեց»:

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է․ – «Երեկ Ազատության հրապարակում և դրա մերձակայքում տեղի ունեցած դեպքերից հետո հրապարակում են եղել նաև ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո) և ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո): Մեր թղթակցի հարցին՝ ձեր թիկնազորի անդամներն է՞լ էին բախումներին մասնակցում, Ալեքսանյանը պատասխանել է․ – «Ես թիկնազոր չունեմ, ընդամենը մի հատ վարորդ, ուրիշ ոչ մի բան»: Այնինչ, նրա հետ այդ պահին եղել են երեք «համապատասխան» անձինք: Ալեքսանյանն ասել է, որ իրենք սրճարանում նստած են եղել և ոչ մի բախում չեն տեսել, ոչնչից տեղյակ չեն: 2008 թվականի մարտի 1-ին նույնպես Նեմեց Ռուբոն ու Լֆիկ Սամոն՝ իրենց թիկնապահներով, իրադարձությունների թատերաբեմում էին»:

 
Դիտել են 103 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info