1in.am-ը գրում է.
Անցած շաբաթ ներկայացված Android 4.4 թարմացված օպերացիոն համակարգի նորարարություններից մեկն է դարձել զանգերի համար նոր հավելվածը: Շուտով հեռախոսային համարին ավտոմատ կկցվի Google+ սոցցանցի պրոֆիլը: Արդյունքում բաժանորդները կարող են տեսնել, թե ով է իրենց զանգահարում, եթե նույնիսկ չեն պահել զանգահարողի հեռախոսահամարը հեռախոսային գրքույկում:
Ցանկության դեպքում սոցցանցի օգտատերերը կարող են թույլ չտալ, որպեսզի իրենց պրոֆիլի լուսանկարներն օգտագործվեն զանգերի ժամանակ: Դրա համար պետք է փոփոխություններ կատարել սոցցանցի կարգավորումներում:
Այդ գործառույթը կոչված է վերացնելու սթրեսը, որն առաջանում է շատերի մոտ անծանոթ համար տեսնելիս:
Engadget-ի փոխանցմամբ՝ նոր գործառույթը շատերի մոտ մտավախություններ է առաջացրել գաղտնիության խախտումների վերաբերյալ: Դա կարող է հատկապես ընտանեկան դրամայի հանգեցնել, եթե զանգահարելիս էկրանին հայտնվի սիրուհու լուսանկարը՝ տղայի գրանցված անունով:
Համակարգը աշխատանքը կսկսի 2014-ի սկզբին: